Մանե Էլբակյանը գրում է. Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան: Հարգարժան վարչապետ, հարգարժան Գերագույն Գլխավոր հրամանատար` ցանկանում եմ բաց նամակի տեսքով դիմել Ձեզ։ Հասկանում եմ այս ծանր ժամանակաշրջանում ինչ ինֆորմացիոն տարափ է տեղում դեպի Ձեզ, ինչ կարևորության որոշումներ եք կայացնում,
ինչ կարևորության հրամաններ եք տալիս` ասում եմ հասկանում եմ, սակայն դա չափազանցություն է, հասկանալու համար առնվազն պետք է գտնվել Ձեր տեղում։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ունեմ մի խնդրանք` հաջորդ անգամ խնդրում եմ ժողովուրդի հետ խոսելիս ու ազգին դիմելիս մի կողմ դրեք հուզական բոլոր
ֆակտորները։ Ժողովրդին կոչով դիմելիս եղեք վճռական ցասումով լցված, հաղթողի կերպարով` այո՛ հաղթողի, եթե անգամ հաղթանակի համար ունենանք մեկ տարբերակ, այդ 1 տարբերակի համար մար-տակոչ անելիս եղեք վճռական և հաղթողի տեսքով ու ձայնով։ Եվ նաև խնդրում եմ այլևս երբեք, երբե՛ք չասեք`
(այո իմացեք որ գնում եք զո-հվելու համար, զո-հվելու հայրենիքի համար) հավատացեք ծնողի համար դժվար է լսել նման մար-տակոչ, երբ ասում են իմացեք, որ գնում են զո-հվելու նպատակով։ Գնացողները առանց բացառության կամա թե ակամա պատրաստ են զո-հվել հանուն հայրենիքի, սակայն Դուք ասեք գնում եք, որ
ՀԱՂԹԵՔ։ Հերոսները չեն զո-հվում, իրենք ապրում են, իրենք ապրելու են քանի կա հայոց լեզուն։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք այս սրբազան պш տերազմում, ու հավատում եմ, որ Դուք դեռ հաղթանակի մեծ զո րահանդեսի մարշն եք ազդարարելու։ Եվ խնդրում եմ,
երբեք չխոսեք ոչ մի վատ տարբերակի մասին, չակնարկեք հետոյի զարգացումների մասին… իմացեք հաղթանակը չունի մեղավորներ, ի՞սկ պարտությունը` պարտության մասին եկեք չխոսենք, որովհետև պետք չի խոսել մի բանի մասին, ինչը հայ ազգի չլինելու պատճառը կարող է հանդիսանալ։
Եվ վերջում թույլ տվեք ավարտեմ Ձեր խոսքերով` ամեն ինչ լավ է լինելու, ամեն բան շատ շա՜տ լավ է լինելու ժողովուրդ ջան։