Նիկոլը որևէ նոր բան ասե՞լ ա․ չէ։ Էն ինչ ասեց, բոլորս գիտեինք, ուղղակի… Նվարդ Ավետիսյանի դիպուկ պատասխանը վարչապետի ելույթը քննադատողներին

Նվարդ Ավետիսյանը գրում է. Նիկոլը ինչ-որ նոր բան ասե՞լ ա․ չէ։ Էն ինչ ասեց, բոլորս գիտեինք, ուղղակի ինչպես միշտ իր ձեւակերպումները շատ ցավոտ ենք ընդունում։ Սա կյանքի ու մա-հի կռիվ ա, դավաճանությունը թե՛ ռազմաճակառում, թե՛ թիկունքում չի ներվելու։ Ինչի՞ ա խոսում այդ մասին, որոհետև դրանք կան եւ

պետք է խոսել էդ երեւույթների մասին, ինչի՞ ա հենց ինքը խոսում դրա մասին, քանզի ինքը էն մարդն ա, որ մեր հետ միշտ պարզ տեքստով ա խոսում։ Նեղվե՞լ ենք, որ սփյուռք-Հայաստան համեմատություն արեց, հա, լավ արեց, քանի որ մենք Արցախի սահմաններից էս կողմ լավ չենք

պատկերացնում, թե ինչ ա պш տերազմը ու եթե պատկերացնեինք մի փոքր ավելի ջանք կթափեինք։ Մենք սովոր ենք մեր աչքի առաջ կատարվող դրականն անդադար տարածել հուզական տեքստերով, բայց չխոսենք բացասականի վերաբերյալ։

Իսկ վատի մասին խոսելու համար ուժ ա անհրաժեշտ, կամք։ Հիմա խոսում ենք։ Մեր կողքին կան մարդիկ, ովքեր ներքին պառակտումներ են մտցնում՝ Երեւանի կենտրոնից մինչեւ խրամատներ, մեր շուրջը կան մարդիկ, ովքեր սուտ տեղեկություններ են տարածում, որ խուճապային մթնոլորտ առաջանա,

կան մարդիկ, ովքեր ոչ մի նշույլ չեն փոխել իրենց առօրյայում, թեեւ ունեն ունակություններ, որ պետք է ծառայեցնեին պետությանը, կան մարդիկ, ովքեր հով լռված են, քանզի չունեն զինվորագրման տարիքի տղամարդ, կան մարդիկ, ովքեր մի կոպեկ ավել փող են ցանկանում աշխատել զինվորի հաշվին․․․․․ էս շարքը շատ ա, հսկայական ա։ Ու այժմ սթափվելու ժամանակն ա։ Կամ

հավաքում ենք մեզ, կռ վում, հաղթում կամ շարունակում ենք նույն ձև, կամ ընդունում ենք, որ պետք է հաղթենք ու հաղթանակը մեր բոլորինն է կամ շարունակում ենք վարվել այնպես, որ հետո պարտության մեղավորներ փնտրենք։ Հաղթանակը հեշտ չի, ար յունոտ ձեռքերով ենք հասնելու, բայց առաջին հերթին, մեր մտքում պետք է որոշենք, որ այսօր, էս պահին ամեն

ինչ դնում ենք մի կողմ եւ դառնում ենք մեկ, որ հաղթենք․ ուրիշ տարբերակ չկա։ Եւ երբ կանգնենք աշխարհի առջև, մեր մտքում պիտի հստակ իմանանք, որ աշխարհը նայում է մեզ որպես հաղթողի, բայց մինչ այդ ինքներս մեզ պետք է տեսնենք այդպիսին՝ հավաքված, կամքով լի, միասնական, ամուր

թիկունքով, պայծառ մտքով, հեռատես, մի նպատակի ձգտող։ Պիտի պատմության մեջ 1 անգամ բաց աչքերով նայենք մեզ․ հասկանանք մեզ ու նոր փորձենք խոսել աշխարհի հետ։ Եկեք անկեղծ լինենք․ ամեն մեկս մեզ հարց տանք մտքում․ արդյոք ես անում եմ իմ ուժերի առավելագույնը հաղթանակի համար։ Երբ պատասխանենք էդ հարցին ու ցանկացած պատասխանի դեպքում պիտի կրկնապատկենք մեր ջանքերը ու անենք ավելին։ Էսքանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *