Դավիթ Սանասարյանը գրում է.
Լավ, ինչքա՞ն կարելի է խնդրել, որ խուճապ կամ կեղծ (թեկուզ դրական) ինֆորմացիա չտարածել։
Հայեր ջան, պш տերազմը միակողմանի գծած խաղ չի, որ ամեն բան մեր սրտով լինի։ Պш տերազմում լինում են մարտավարական նահանջներ ու հարձակումներ,
լինում են նաև անհաջողություններ՝ մի մասը շտկվող, որոշները՝ անդառնալի, սակայն դրանք չպետք է թույլ տան, որ պարտվողական տրամադրություն տարածվի, խուճապ գեներացվի և այլն։ Հասկացե՛ք, խուճապ տարածելով վնասում եք սահմանին կանգնածներին, օգնում՝ թշ նшմուն։
Ինչքա՞ն կարելի է զգուշացնել, որ տղերքի հետ հեռախոսով խոսելուց մի՛ տվեք հարցեր, թե որտեղ են տեղակայված, արդյոք նш հանջել են, թե առաջ են գնացել, և առհասարակ, մի՛ փորձեք ռш զմական այլ գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալ։ Եթե նույնիսկ
նրանք ոգևորված կամ հուսահատված են, դուք կանգնեցրեք նրանց կողմից փոխանցվող ինֆորմացիան։ Հանուն տղերքի, հանուն Արցախի ու մեր անվտանգության, ուշքի՛ եկեք։ Յուրաքանչյուր դեպքում, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ հաղթանակը մերն է լինելու։