Վլադիմիր Պուտինի ելույթի իմ մեկնաբանությունը… Ստյոպա Սաֆարյանի դիպուկ վերլուծությունը Պուտինի հայտարարության մասին

Ստյոպա Սաֆարյանը գրում է. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի ելույթի իմ մեկնաբանությունը 1․ Կոն ֆլիկտի պատճառը միջէթնիկական բա խումներն են, որոնց մեղավորը ադրբեջանցիներն են (Սումգայիթ, այնուհետև ԼՂ) և դա կանխելու վերադասի՝ երրորդ կողմի անկարողությունը։ Սա բանալի պահ է, քանզի այստեղից է ածանցվում եւ հետագայում զարգացվում է 3-րդ ուժով

խաղաղապահության թեման։ Այսինքն, կողմերի միջև կանգնելու համար 3-րդ կողմ է պետք, լուծումը այդ է, և ոչ թե այնպիսի լուծման գնալը, որը կավարտի հակամшր տությունը, որովհետև ինքը դա իրատեսական կամ լուծում չի համարում։ 2․ Պարզապես արձանագրում է, որ հակամшր տության մեջ հայերը եղել եւ մնում են պաշտպանվող կողմ, սակայն նաև հասկացնում է, որ ինքը այդ «բարդ հանգույցում» չի ասելու՝ հայերը ճիշտ են արել, թե սխալ, որ ԼՂԻՄ-ից զատ «օկուպացրել» են մյուս 7 տարածքները, ու

նույն լոգիկայով էլ ձեռնպահ է մնում ասելուց, որ հիմա Ադրբեջանն է шգ րեսոր։ Այսինքն՝ չի ասվելու հայերն օկուպանտ են, իսկ ադրբեջանցիները՝ шգ րեսոր։ Սա ևս 1 կարևոր ելակետ է, որը ձևավորում է ՌԴ-ի բազմաշերտ քաղաքականությունը Արցախյան հակամшր տության հանդեպ, ինչը լրացվում է կողմերի հանդեպ թվացյալ հավասարություն պայմանավորող «Ադրբեջանը և ՀՀ-ն ՌԴ-ի համար գործընկերներ են» ձևակերպումով։ 3․ Նշմարվող «Արցախի հայերը

պաշտպանության կարիք ունեն» թեզը նաև բացատրում է, թե պш տերազմի շրջանում ինչու է օգնել հայկական կողմին առնվազն ռш զմատեխնիկական մակարդակով, ինչից զայրացած է Բաքուն։ ՌԴ-ի կողմից «Արցախի հայերը պաշտպանության կարիք ունեն» թեզը դառնում է նաև Ալիևի վերջին օրերի անուղղակի պատասխանը, ինչպես նաև պատասխան այն առումով, որ հիմա 3-րդ կողմերը «կանխում են Ադրբեջանին թույլ տալ նույն սխալը, ինչ 90-ականներին»։

4․ յոթ շրջանները կապ չունեն միջէթնիկական կոն ֆլիկտի հետ, ՌԴ-ն ճանաչել ու ճանաչում է դրանց «բնիկ պատկանելությունը Ադրբեջանին», հետևաբար ՌԴ-ի համար չկան դրանք ետ վերադարձնելուց ետ կանգնելու հարցեր, ինչպես խոստացվել ու հավաստիացվել է Ադրբեջանին։ 4․ «Ամեն մեկն ունի իր ճշմարտությունը» կոչվում է, որ ՌԴ-ն ճանաչում է յուրաքանչյուրի ճշմարտությունը, սակայն լուծումը «3-րդ ճշմարտությունն է»։ Իսկ«3-րդ ճշմարտությունը ոչ թե գորդյան բարդ հանգույցը սրով կտրելն է /ենթադրում եմ՝ ակնարկում է Ադրբեջանի ու Արցախի վերջնական «ապահարզանի միջազգային ճանաչումը», ինչպես Թրամփն էր ակնարկել Կոսովոյի ու Սերբիայի անալոգիայով/, այլ բաց խոսել /շեշտում է, որ դա

Ռուսաստանի մոտեցումն է/ Ադրբեջանին 5+2 տարածքները վերադարձնելու մասին, երկու տարբեր ռեժիմներ ստեղծելով ԼՂԻՄ-ի ու ՀՀ-ԼՂԻՄ կապի զոնաներում։ Եւ այս լուծման «երկարատրության» համար, ինչը համարում է իրեն տրված հարցի բուն էությունը, ապահովել կողմերի «շահերի բալանսը», այնպես որ երեք կողմերը՝ «իրենց կողմից հարգված» Ադրբեջանի քաղաքացիների, Արցախի հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը հաշվառվեն ու մարդիկ իրենց «անվտանգության մեջ զգան», ապա շրջ ափակվի ամբողջ տարածաշրջանը, հակամшր տության կողմերը զարգանան

ու այնտեղ բոլորը՝ Արևմուտք, ՌԴ ու բոլորը ներդրումներ անեն /Արևմուտքի համար էլ «ոտքի նեղ տեղ» է թողնում, որ զարգացման վրա ներդրումներ կանեն/, բայց բալանսը ինքը պահի։ 5․ Հստակ ճանաչում է Մինսկի խմբի ձևաչափը, 3 երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ առաջնորդությունը, հղում կատարելով իրենց կողմից մշակված բանակցային հենքը, թեպետ հրաշալի գիտի, որ մյուս 2 գործընկերների տեսակետները չեն համընկնում «երրորդ ուժի» տակ Քարվաճառ-Քաշաթաղ միջանցքային զոնայում ու բուն ԼՂԻՄ զոնաներում «խաղաղություն,

հայության ու վերաբնակեցված ադրբեջանցիների անվտանգություն» ապահովելու վերաբերյալ Կրեմլի մոտեցումների հետ, ու որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, ի տարբերություն Ռուսաստանի՝ հակամш րտության տևական կարգավորման տակ հասկանում են համապարփակ կարգավորումը, այսինքն՝ բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման շուրջ պայմանավորվածությունները, որոնք նույնական չեն «շահերի բալանս» ապահովելու մոդելի հետ, որովհետև «3-րդ՝ խաղաղապահ» ուժով բալանսն ապահովողը, ըստ այս մոդելի, ՌԴ-ն է։

6․ Պետք է կանգնեցնել պш տերազմն ու «բաց խոսել» ՌԴ-ի առաջարկի մասին։ Պրեմիեր լիգայում՝ Մինսկի խմբի կազմում մերժելով Թուրքիային, ինչի հետ համաձայն են նաև ԱՄՆ-ը ու Ֆրանսիան, այդուհանդերձ նա Անկարային հրավիրում է խաղալ 2-րդ մակարդակում՝ ԵՄ երկրների հետ միասին, այդպես վթш րային ելք առաջարկելով թե՛ Էրդողանին, թե՛ կրկին մերժելով նրա 2+2 առաջարկը։ Մեր մшր տահրավերները․ ա) 5+2 տարածք պահելու հարցում միայնակ ենք ու այս առաջարկի հարցում 2007թ․-ից եռանախագահների դիրքորոշումը համընկնում է, և ցավոք, ՀՀ-ի վրա մնացել են այդ «պարատավորությունները», որոնք Ալիևը թույլ չտվեց փոխել, երբ զգաց,

թե ինչ է անում ՀՀ-ի նոր իշխանությունները բանակցային գործընթացում։ բ) Հայկական կողմի համար առավել մոտ է «Ադրբեջան-Արցախ ապահարզանի» մոդելը, բայց ոչ «շահերի բալանսի» մոդելը, գ) Ֆրանսիայում ու Եվրոպայում թուրքական «հինգերրորդ շարասյան» բացահայտ տե ռորները 2-րդ էշելոնում էլ ընդդեմ Թուրքիա են։ Շատ կարևոր է լինելու այս ամենին ԱՄՆ ու Ֆրանսիայի արձագանքը, մեծ հավանականությամբ, կմերժվի, քանզի 2007թվականի

Մադրիդյան առաջարկների վրա հղումը նշանակում է նաև հղում եռյակի միջև պայմանավորվածություններին, եթե ԱՄՆ, ՌԴ-ն և Ֆրանսիան չեն ճանաչում հետսեպտեմբերյան 27-յան իրողությունները։ Իսկ հայկական կողմը այլևս պետք է պնդի, որ այլևս 2007-ի իրողությունների մեջ չենք ապրում, ինչպես Ալիևն է պնդում, թե աշխարհը պետք է ճանաչի, որ ստատուս քվոն փոխվել է։ Աստված ու հաղթանակը բարեհաճ լինեն մեր նկատմամբ։ Դш տապարտված են հաղթել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *