Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատ երազմում բազում զինվորներ զп հվեցին հանուն հայրենիքի։ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից 2019ին բանակ էր զորակոչվել նաև Հակոբ Մանթաշյանը, ով տանկիստ էր։ Նա, ցш վոք ,
զп հվեց այս պшտ երազմում։ Հակոբը և մյուս զինծառայողները սեպտեմբերի սկզբին «Կովկաս 2020» զորավարժություններին էին մեկնել մասնակցելու։ Մեր տանկիստ հերոսը, մեր Բեկը (նրան այդպես պապը և տատն էին կոչում) նոր էր հետ եկել «ԿՈՎՍԿԱՍ 2020»
զորավարժություններից և հենց օդանավակայանից մեկնել մшր տի դաշտ՝ հերոսանալու, անմш հանալու։ Հակոբը պատվով կատարել է իր Առաջ դրված առաջադրանքները։ Անմնացորդ նվիրվելով հայրենիքին։ Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում բոլոր հաղթանակների, ստացած մեդալների և պատվոգրերի մասին։
Մեր հպարտությունն էր մեր Հակոբը։ Բայց մեզ անմա հացած հերոս պետք չէր, մեզ մեր ախպերն էր պետք, մեր ուրախության իմաստն էր մեզ պետք։ Մեր տղա, Դու միշտ ներկա կլինես։ Դու, որ երբեք չես գալու… Հոկտեմբերի 16-ին Հակոբը խոսել էր մայրիկի հետ, հանգստացրել նրան և վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու,
հետ է գալու։ ֊Մամ ջան, լավ եմ, ամեն բան լավ է, հնարավոր է մի քանի օրով գամ տուն մամ ջան։ Իջնեմ չաստ, հեռախոսը դնեմ զարյադկի կզանգեմ մամ ջան։ ֊Լավ Հակ ջան, կզանգես անպայման սպասում ենք: -Լավ մերս, կամանդիրն է զանգում, տեսնեմ ինչ է ասում էլի կզանգեմ ֊Լավ որդիս, ուշադիր կլինես, կզանգես… «Զորաշարժություն կատարալու
ընթացքում վազել է դեպի տանկ՝ օգնելու հրամանատարին և զինակից ընկերոջը։ Այդ պահին էլ ԱԹՍ֊ն ոչնչացրել է Հակոբի տանկը…»֊ պատմել են զինակից ընկերները։ Հավանաբար զգում էր, թե ինչ է լինելու իր հետ։ Մի նամակ և իր գլխարկը տվել էր ընկերոջը, որ հասցնեն հերոս ծնած մորը… Չզանգեց։ Չեկավ։ Բեկը Հերոսացավ։ Ցանկացավ, որ միշտ սպասենք իրեն ու իր զանգին։