Սպասված երեխա էր Արտուշը, ուղիղ 17 տարի այդ ընտանիքում երեխա չէր ծնվել…Ինչ է պատմում զп հված զինծառայող Արտուշ Կնյազյանի ազգականը

Արցախյան մшր տերում զո հվшծ Արտուշ Կնյազյանը Շիրակի մարզի Ազատան համայնքից էր, 1 տարի 3 ամսվա զինծառայող: Նրա հորաքրոջ ամուսին Սմբատ Բաղդասարյանը, 168.am-ի հետ զրույցի ժամանակ Արտուշին բնութագրելիս հատկապես շեշտե ց, որ նա չափից դուրս համեստ էր. «Երբեք որևիցե մեկի հետ խոսելիս բարձր տոնով չի խոսել: Ողջ Ազատան համայնքը իրեն գիտեր, և ամբողջ համայնքը նրա

մш նհվան լուրը լսելով «կո տորվում» է»: Արտուշը տան երեխաներից մեծն էր, իրենից 1 տարի փոքր քույր ունի, պատմում է հորաքրոջ ամուսինը: «Արտուշը շատ սպասված երեխա էր, ուղիղ 17 տարի այդ ընտանիքում երեխա չէր եղել 17 տարի հետո ծնվեց Արտուշը… Այս տարիքում, այդ մի որդին էր, այն էլ «ձեռքից թռավ»:

Հիմա հայրը նստել մղ կտում է…»,- ասաց Սմբատը: Արտուշը դպրոցը ավարտել և 2019թվակաի հուլիսին զորակոչվել էր: Ծառայության մասին երբեք չէր խոսում, իսկ պшտ երազմի օրերին, թեև մшր տի դաշտում էր, բայց հարազատներին հուսադրել է, որ ինքը զորամասում է, ու իրենց մոտ ամեն բան հանգիստ է. «Այնքան համեստ երեխա էր, ոչ մի բան չէր ասում ծառայության մասին, անգամ այս պшտ երազմական

օրերին, որ մեկ-մեկ հնարավորություն էր ունենում զանգելու, ոչ մի բան չէր ասում, անգամ չգիտեինք, որ իրենք զորամասում չեն, տեղափոխել էին, խաբում ասում էր, որ զորամասում ենք, տեղն էլ հանգիստ է, հանգիստ եղեք, ասում էր՝ մենք լավ ենք, չմտածեք, հաղթելու ենք և հետ ենք գալու»: Արտուշը որոշել էր զորացրվելուց հետո աշխատել, որ նոր բնակարան կառուցեր, սակայն չհասցրեց. «Մորն ասել էր՝ մամ ջան, բանակից կգամ, հորս հետ կգնամ գործի,

էս հին տունը կքանդենք, նորը կսարքենք կամ այլ վայրում տուն կառնենք, դրանից հետո նոր կմտածեմ ամուսնության մասին, դա էր այդ երեխու նպատակը»: Վերջին անգամ Արտուշը ընտանիքի անդամների հետ խոսել էր հոկտեմբերի քսաներկուսի գիշերը, իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի քսանչորսին:

«Արտուշը ամսի 22-ի գիշերը՝ 00:20 է զանգել, արդեն օրը փոխվել էր՝ ամսի քսաներեքն էր, մոր հետ էր խոսել, քրոջ հետ էր խոսել, հայրն էլ Յակուտսկում էր, դեպքի մասին տեղեկացավ, հետ եկավ…»,- հավելեց Արտուշի հորաքրոջ ամուսինը: Արտուշ Կնյազյանի հու ղшրկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի քսանութին՝ Ազատանի պшնթեոնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *