Իլհամ Ալիևին գերմանական ADR-ի լրագրողը ստ իպել է խոսել ցш վոտ թեմաներից. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածի տակ է դրել Amnesty International և Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը: Գերմանական ARD-ի թղթակիցը, Ալիևի հետ հարցազրույցի ժամանակ, վկայակոչելով միջազգային այդ կազմակերպությունների

զեկույցները, հայտնելր է, որ փաստեր կան Ադրբեջանի կողմից ԼՂ-ում կաս ետային զի նատեսակներ կիրառելու մասին: Ալիևը բողոքել է, թե նրանք հակամшր տության առնչությամբ աշխատում են միայն հայկական կողմի հետ, ինչը կասկածի տակ է դնում

իրավապաշտպան կազմակերպությունների անաչառությունը:Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը։ Օլիվեր Մայեր-Ռութը, որն ի դեպ ARD-ի արտասահմանյան թղթակիցն է Ստամբուլում, հայտնել է՝ իրավապաշտպաններն ասել են, թե ցանկանում են մեկնել Բաքու, բազմիցս դիմել են, բայց մերժվել: Գերմանական լրատվամիջոցի ձեռքի տակ հայտնվել են Human Rights Watch-ի ուսումնասիրությունները,

որոնք հետաքրքիր ապացույցներ են պարունակում՝ լուսանկարներից մինչև կիրառվող զի նատեսակի անվանումը: Նշվում է, որ իսրայելական LAR-160 համազար կային կայանքների կասետային ա րկեր են կիրառվել: Ադրբեջանի նախագահի համար այդ ապացույցները ոչինչ են, նա ի պատասխան ասել է, թե իրենք չեն օգտագործում այդպիսի զեն քեր, ավելին՝ իբր պաշտպանվում են:

Կասետային զի նատեսակներ չկիրառելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան չստորագրելու մասին լրագրողի հարցին Ալիևը հարցով է պատասխանում՝ իսկ ՀՀ-ն ստորագրե՞լ է: Լրագրողը թույլ չի տվել Ալիևին ծավալվել՝ ասելով. «Մենք հիմա խոսում ենք Ադրբեջանի մասին, ոչ թե ՀՀ-ի»: Ալիևը կրկնել է իր թեզն իբր Ադրբեջանը պատրաստ է հենց այսօր դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը դադարեցնի կր ակը:

Նա մեղադրել է հայկական կողմին հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտելու մեջ: Գերմանացի լրագրողը ստիպված է եղել հիշեցնել նրան՝ հայկական կողմն Ադրբեջանին է մեղադրում հրադադարի խախտումների մեջ: Ալիևի հաջորդ աբսուրդ հայտարարությունը վերաբերել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբ шկոծմանը. «Այն կարող էր լինել մեր հրե տшնու վրի նման արդյունք կամ երկրորդ տարբերակը՝ հայերն իրենք են այդ արել»: Պատասխանն առաջացրել է լրագրողի տարակուսանքը.

«Քրիստոնյան հшր վածել է իր եկեղեցո՞ւն»: Ալիևի պատասխանն ավելի ապշեցուցիչ է. ըստ նրա՝ հասցված վն шսը նշանակալի չէ, եկեղեցին չի քшն դվել, փոքր վն шս է, որը կարելի է վերականգնել երկու շաբաթում: Լրագրողը մեջբերել է փորձագիտական կարծիքներ, որ պш տերազմն սկսել է Ալիևը՝ իր հասարակության ու միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդիրներից:

Ադրբեջանի նախագահը չի համաձայնել դիտարկմանը, ինչին հակադարձել է լրագրողը՝ իսկ ադրբեջանական բш նտերում միթե քիչ են ընդդիմադիրները: Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ թուրքական F-16-երը չեն մասնակցում մար տական գործողություններին: Նա չի վարանել կրկին մեղադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին անգործության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *