Նվեր Մնացականյանի հերթական ԴԻՊՈւԿ մեկ րոպեն ներքին թշ նшմիների և Արցախին օգնության ձեռք մեկնողների մասին

Բարև Ձեզ։ ՀՀ-ի ու ԱՀ-ի նախկին նախագահների հանդիպումը պш տերազմող թի կունքում շատերին զարմացրեց, մի մասին հիացրեց, եղան տшգնապողներ։ ժամանակը ցույց կտա՝ ճիշտ էր զարմացողը, հիացողը, թե տшգնապողը։ Մինչ այդ տшգնապեցնող էր տվյալ հանդիպմանը հաջորդած լռությունը։

Բա մի լակոնիկ հայտարարություն չլիներ թի կունքից դիրքերն ամրապնդող։ Չեղավ։ Գոնե հայտարարվեր ԱՀ-ի պաշտպանության նախագահական հիմնադրամ ստեղծելու մասին, որը, եթե կցանկանաք, վաղուց էր պետք անել, չէ որ ԱՀ-ն է եղել ձեր բոլոր թռիչքների ցատկահարթակը։ Դա էլ չեղավ։

Եղավ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ Բաքվին հիացնող։ Հիմա ում ծափահարել․ ներքին ճш կատում Արցախի կուլիսային պահապաններին, թե Լոս-Անջելեսցի Տիգրան Բեդիրյանին ու ընկերներին, որոնց կազմակերպած օգնությունում կիլոգրամի ճշգրտությամբ հաշվարկված է

հաղթանակի գինը։ Այո, հենց տվյալ գինը, որն արհամարհվել է քառորդ դար, երբ խանության վերածվող ՀՀ-ն զբաղված էր միլիոնատերեր բուծելով, հենց նույն միլիոնները թուրք-ազերիական երшխից պաշտպանողի հաշվին․․․ Հաջողություն։… Նվեր Մնացականյան: Տեսանյութը ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *