Արցախյան մшր տերում հերոսաբար ընկած սերժանտ Ալեն Ստեփանյանը ժամկետային զինծառայող էր (Հադրութում 1,3 ամիս էր ծառայում): Գյումրեցի հերոսը տան փոքր զավակն էր (2 քույր ունի): Գյումրեցի հերոսի մայրը՝ տիկին Մարգարիտը,
նախքան տղայի

մասին պատմելը հպարտորեն ցույց է տալիս Ալենի պատվոգրերը և մեդալները, որոնք Ալենը ստացել է թաեքվանդոյի առաջնությունների ժամանակ: Ալեն Ստեփանյանի մայրը պատմում է, որ տղան դպրոցում գերազանց է սովորել, ուսուցիչները գոհ են եղել միշտ:
Նույն պարտաճանաչությունը եղել է նաև քոլեջում սովորելու ժամանակ: «Շատ պարտաճանաչ էր, եթե հանձնարարություն ունենար, անգամ կարող էր չքնել, բայց դա ավարտին կհասցներ: Ֆիզիկա առարկան էր չափազանց շատ սիրում, գծագրությունից էր շատ լավ: Տարկետում էր տրամադրել քոլեջը, որ ավարտեր, նոր գնար ծառայության, բայց Ալենը չհամաձայնեց: Ցանկանում էր կրթությունը շարունակել,

շատ երազանքներ ուներ»,- ասում է տիկին Մարգարիտը: «Հենց Հետը խոսում էի, ասում էր՝ աղջիկ գտե՞լ ես, որ գամ ամուսնանամ: Ասում էի՝ ինչո՞ւ ես շտապում, Ալեն, ասում էր, որ ցանկանում եմ երեխաներ ունենալ»,- պատմում է Ալենի քույրը՝ Մայան:Ալենի հարազատները պատմում են, որ ծառայության մեկնելուց առաջ միշտ ասել է, որ ինքը Արցախում է ծառայելու. թե ինչու է ցանկացել հենց Արցախում ծառայել, ոչ մի անգամ չի խոսել այդ մասին: