Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պш տերшզմի 1-ին իսկ օրվանից անկեղծորեն անհանգստանում է հայ ազգի համար։ Անդրեասյանը գրեթե յուրաքանչյուր օր անդրադառնում է հակամш րտության թեմային։ Օրեր առաջ նա բաց նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իսկ այսօր նա դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն։ Սարիկ Անդրեասյանը հրապարակել է համատեղ լուսանկարներ, և կից գրել․

«Ողջույն, Վովա @zelenskiy_official։ Այս լուսանկարներն արդեն մոտ 10 տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ եւ ասացի, որ շատ եմ ցանկանում խաղաս իմ ֆիլմում, եւ ես աննկարագրելի երջանիկ էի, երբ դու համաձայնվեցիր։ Հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերներն ամենատարբեր մեթոդներով փորձում իրենց մշակութային երեւակայությունները ներդնել իմ ֆիլմում, եւ դու հնարավորինս սատարում էիր ինձ, հիշում եմ՝ ինչպես
Կիեւում քեզ ցույց տվեցի մոնտաժի 1-ին տարբերակը, եւ դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ՝ ինչպես մի անգամ հյուրընկալվեցի քո տանը եւ քո հրաշալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։ Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկը կոպտեց մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան, ասելով․

«Քաղաքավարի եղիր, նա մարդ է»։ Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում եւ միմյանց շնորհավորեցինք երեխաների ծննդյան կապակցությամբ, եւ անգամ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ: Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակաշրջանում քո ընկերն էի եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով անձնավորություն ես: Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռու մբից шյ րվшծ մարմիններին, եւ
ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու նպատակով: Ես կուզենայի քեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», սակայն, ըստ ամենայնի, երբ նստում եք այդ «աթոռներին» դառնում եք սր իկшներ եւ մարդկայինն ու լավը թողնում եք

անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչեւ Մոսկվա բազում ուկրաինացի ընկերներ ունեմ, սակայն ես եւ իմ ազգը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն шր յունոտ են: Եվ, քանի որ այդպիսի պատմություն կա․ ցանկնում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։