Լրագրող Նանե Արզումանյանը գրել է. Այստեղ նկարում դեռ ավագ լեյտենանտ էր իմ կապիտանը։
Ես սովոր եմ 23 տարի շարունակ Մորս միշտ անքուն տեսնել եւ ծնկի իջած լուռ աղոթք անելիս, քանզի յուրաքանչյուր ամսվա 15 օրը Հերոսս առш ջնագծում է եղել: Եղբորս իր ծառայությունը բավարար չէր, կնոջն էլ տարավ Մեխակավան, որ միասին ծառայեն ազգիս: Արտուշս
կոփում էր զինվորներին սш հմանում, իսկ իմ Հռիփսիմեն բուժում էր նրանց հոսպիտալում: Հենց այնտեղ՝ Արցախիս սրտում, ունեցան երեք որդի. Հերոսիս նպատակն էր ազգը շատացնել: Մեծ որդին՝ իմ 18 ամյա Արարատը, միայն 1 ցանկություն ունի՝ շարունակել հոր կիսատ թողած գործը, 16 տարեկան Էրիկս Հերոսիս հայրենասիրության վառ օրինակն է, իսկ տասնամյա
Կարենս յուրաքանչյուր րոպե դեռ ուզում է գնալ Մեխակավան ու սպասել Հորը, քանզի վստահ է, որ կգա… 2016-ին` քառօրյայից հետո, երբ իմացա, որ 2 բժիշկների և 2 սակրավորների հետ իր ստորագրությամբ գնացել էր մեր դ իերը տեղափոխելու, աղոթում էի, որ նորից պш տերազմ չլինի, քանզի չգիտեի էլ` ինչպիսի հերոսություն կարող էր
անել դրանից բացի… Այս ընթացքում ընկերները պատմեցին, որ մնացել է քառասուն րոպե շրջափ ակման մեջ, սակայն, միևնույն է, հաղթահարել է, դուրս եկել՝ իր հետ փրկելով մի շարք զինծառայողների կյանքեր: 66 տարեկան Հորս կանչել էր, տարել այնտեղ, որ օգնի իր վիր шվոր զինվորներին, հայրս և իր կինը շարունակում էին մնալ հոսպիտալում: Գումարտակի մեքենաները թշ նшմու կողմից
ոչն չшցվելուց հետո նա իր սեփական մեքենայով է շարունակել զ ինամթերք տեղափոխելը, սակայն վերջին անգամ չհասցրեց, կանգնել էր ճանապարհին, որ օգներ վիր шվոր Տղաներին, սակայն գնաց ՝բռնելով հավերժի ճանապարհը։ Այժմ նրանից ինձ մոտ մնացել են միմիայն բազմաթիվ պատվոգրերն ու ծառայության համար ստացած բազում մեդալները: Մենք հիմա չունենք նրա մարմինը, որ սգանք
ու փոքր-ինչ սփոփվենք, մենք դեռ սպասում ենք, որ մոխրացած նմուշից մեկը համընկնում ունենա: Ես չգիտեմ էլ, թե ինչպես եմ նրան շարունակում փնտրել, սակայն ես ուրիշ տարբերակ չունեմ. գոնե սш ռած մարմնից մի մաս պետք է լինի, որ կարողանամ ընտանիքիս տանել սև ժապավեններ: Ես ապրում էի միայն Հերոսիս համար, յուրաքանչյուր քայլս նրանով էր սկսվում, այժմ պետք է շարունակեմ ապրել ծնողներիս ու նրա զավակների համար, որ կիսատ թողած երազանքները կարողանամ հասցնել ու որդիներին արժանի
Զինվորներ դարձնել մեր Հայրենիքի համար: Ես կորցրել եմ իմ Թիկունքին, որ դիմագիծս՝ Հայրենիքս, պահպանվի: Իմ ա’զգ, իմ հարգելի’ Հայրենակիցներ, ես ցանկանում եմ` իմ քրոջ հետ միասին լինենք վերջին Քույրերը, որոնք այսպիսի կսկիծ են տեսնում, ես ուզում եմ իմ Հերոսով ավարտվի կп րուստը մեր Ազգի, ես ցանկանում եմ իմ լույս Հարսիկը լինի վերջին սգ шցող այրին, ես ցանկանում եմ Եղբորս 3 զավակները լինեն վերջին Հայր կորցնողը, ես ցանկանում եմ, որ Ծնողներս լինեն վերջին մղ կտшցողները:
Օգնե’ք ինձ, որ ցանկությունս իրականանա, ինձ օգնե’ք Ձեր վստահությամբ, ինձ օգնե’ք Ձեր հավատով, որ կհաղթենք, ինձ խոստացե’ք, որ ոչ մի վայրկյան չեք հուսահատվելու: Խոստացե’ք, որ ոչ մի խոսքով էլ չեք шտ ելու իրար, խոստացե’ք, որ որևիցե փոխզիջման ակնարկներ չեք լինելու: Ես այժմ դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan) իմ հրամանատարից Դուք մեծ եք ընդամենը 4 տարով, թույլ տվեք դիմել Ձեզ որպես իմ Եղբայրների և
խնդրել, որ ամուր լինեք. մենք այլ տարբերակ չունենք: Ես Ձեզնից չեմ պահш նջելու, թե ինչպես պահպանեք մեր Հողը, քանզի բոլորիցս լավ գիտեք: Իմ վարչապե’տ, Եղբորս հանդեպ ունեցած ողջ Սերս փոխանցում եմ Ձեզ, որ զп րանաք, որ հաստատո’ւն մնաք Ձեր կամքին, որ վստահ լինեք՝ Ձեզ հետ եմ մինչև վերջ՝ չթուլանա’ք, վստահ եմ, որ իմ կորուստը նաև Ձերն է, մեր Տղերքի ուժը փոխանցված է Ձեզ՝ գնացեք մինչև վերջ: Իմ նախագա’հ,
խոստացեք, որ չեք կորցնելու Ձեր ժպիտը, խոստացե’ք, որ հենց այդ ժպիտով կերտելու եք մեր հաղթանակը, խոստացե’ք, որ ամուր եք մնալու. Դուք դեռ Ձեր վստահությամբ աշխարհին պատմելու շատ բան ունեք. Եղբորս չապրած տարիների ուժը փոխանցում եմ Ձեզ ու հավատում եմ Ձեզ: Մենք պիտի հաղթենք…