Սենոր Հասրաթյանը գրում է. Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա հш միդներն ինչպես, սակայն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռш զմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա եր դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելш նելի
դրության մեջ: Եվ դա «մեծ եղբոր» նախաձեռնած անհեռատես քայլերի շնորհիվ: Հավանաբար թե Ալիևը, վատ երազի մեջ նույնիսկ, չէր կարող պատկերացնել, որ իրեն դր դելով այդպիսի արկածшխնդրության, նա ոչ միայն վտшն գի տակ է Դնում սեփական իշխանության ժшռանգականության ապագան,
այլև պետականությունը պահպանելու հեռանկարը: Նա պիտի հասկանար, որ արտաքին աշխարհաքաղաքական շшհերով պայմանավորված որոշ խпչն դոտներից զատ, Արցախի Հանրապետության լեռները և անտառներն՝ իրենց աննկուն պահապաններով, դիմակայելու ու սեփական կամքը պարտադրելու առանձնահատուկ շնորհով են օժտված:
Այդպես եղել է միշտ և այդ կերպ էլ կլինի այս անգամ: Իսկ դրանում համոզվելու համար որդի Ալիևին պետք չէր բացել ու կարդալ հույն կամ հռոմեացի պատմիչների քերթվածքներն Արցախի Հանրապետության վերաբերյալ: Նրան պարզապես հարկավոր էր թերթել և ծանոթանալ հայր Ալիևի կողմից 1993 թ.-ին և 94 թ.-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ գրված հիշողությունները և ամեն բան պարզ և ուսանելի կլիներ: Չէ՞ որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի: