Երբ մեկ ամիս կսկսեք Ամանորին պատրաստվել, հիշե՛ք, որ… Նարինե Մուրադյանի շատ կաևոր գրառումը, որը պետք է կարդա յուրաքանչյուրը

Նարինե Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «ԿԱՐԴԱԼ ԵՒ ՄԻԱՆԱԼ #ֆլեշմոբ #ուրիշ_Ամանոր
Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք ինքնամոռաց գնումներ կատարեկ Նոր տարվա նպատակով, հիշեք, որ առնվազն 1177

ընտանիքում Նոր տարի չեն նշելու, որովհետև նրանց համար կյանքը կանգ է առել 2020 թվականում։ Մոտ մեկ ամսից, երբ կսկսեք իրար համար նվերներ առնել, հիշեք, որ առնվազն 1177 ընտանիքում նվերներ չեն գնելու, քանզի ամենաթանկը նվիրել են հայրենիքին։ Մոտ մեկ ամսից,

երբ կսկսեք տոնածառը զարդարել, հիշեք՝ առնվազն 1177 ընտանիքում տոնածառի լույսերը հավերժ մարել են։ Մոտ 1 ամսից, երբ կսկսեք ձեր ամանորյա տոնական կերպարի մասին մտածել, հիշեք՝ առնվազն 1177 մայր սև է կրելու։ Այս Ամանորին ես հյուր չեմ գնալու ու, կներեք, չեմ ընդունելու, որովհետև ամանորյա

ծախսերի առնվազն հարյուր հազար դրամը փոխանցելու եմ Զինվորին։ Այս Ամանորը լուռ եմ նշելու, հավատով, որ չի կրկնվելու այն։ Այս Նոր տարվան միայն խաղաղություն եմ ցանկանալու։ Հ.Գ. Եթե այս ֆլեշմոբին միանա հինգ հազար հոգի, մենք կունենանք հինգ հարյուր միլիոն դրամ։ Եկեք վերաարժևորենք Ամանորը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *