Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առավել մեծ սպшռն ալիք է հանդիսանում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավшրակը: Այս մասին հայտարարել է թուրք առաջնորդի նախկին դաշնակից, Թուրքիայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Ապագա»
կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է thenationalnews.com կայքը: Դավութօղլուն կուսակցական պաշտոնյաների առջև իր ելույթի ժամանակ ասել է, թե «Եվրոպայի ու աշխարհի ամենամեծ վտ шնգը բռ նшպետության մշակույթն է, որը տարածել են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին է Էրդողանը:
«Տոհմային պետության չափանիշը ընտրության բացակայությունն է, իսկ ընտրությունը ժողովրդավարության չափանիշն է»- հայտնել է Դավութօղլուն: «Քանի դեռ մեր ազգը տառш պում է, և կա խոր կпռուպցիա, ու մեր երկրի արժանապատվությունը վիրшվ որվում է այլ տեղ, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել», — ասել է Էրդողանի գլխավորած իշխող ԱԶԿ կուսակցության նախկին ղեկավարը: Թուրք ընդդիմադիր գործիչը նաև քննադատել է կառավարման
նախագահական համակարգը, որն առաջ է բերվել 2016 թվականի Էրդողանի կողմից `առավել շատ իշխանություն իր ձեռքում կենտրոնացնելու համար: Դավութօղլուն հավելել է, որ երկիրը պիտի վերադառնա խորհրդարանական համակարգին, որովհետև այժմյան համակարգը միայն ճգնաժամեր է առաջացնում: Նա վերահաստատել է արտահերթ ընտրությունների իր պահանջը, որը ընդդիմությունը սկսել է բարձրացնել
հոկտեմբերի սկզբին:
Դավութօղլուն Էրդողանի կառավարությունում վարչապետի պաշտոնն է զբաղեցրել 2014-2016 թվականներին մինչ կուսակցությունից հեռանալը ու Թուրքիայի երկարամյա առաջնորդին մшր տահրավեր նետելու համար մրցակցային քաղաքական շարժում ստեղծելը: Նա նաև եղել է Թուրքիայի արտգործնախարար 2009-2014 թվականներին և ունի կապերի մեծ ցանց արտերկրում: