WarGonzo rուսական Տելեգրամ ալիքը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրին, տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի ՊՆ-ն բանակի կառավարումից հեռացրել է Բաքվի ՊՆ Հասանովին՝ ռուսական շրջանակների հետ նրա կապերի համար: Ալիքը հաստատում է տեղեկության իսկությունը, թեեւ չկա պաշտոնական որևիցե հաստատում:
Այդուհանդերձ, գոյություն ունի թերեւս տրամաբանություն, որը, դատելով ռազմш-քաղաքական իրողություններից, հուշում է, որ Հասանովը իսկապես մեկուսացված է բանակի կառավարումից, ինչպես որ Ալիեւը մեկուսացված է Բաքվի կառավարումից: Թուրքիան Բաքվում իրականացնում է հեղաշրջում, որը պш տերազմի նպատակներից մեկն է:
Ընդ որում, այդ հարցում «օգնում» է հայոց բանակը, ինչպես Արծրուն Հովհաննիսյանն է ակնարկում՝ կտր ելով ԱՀ-ի դեմ գրп հած ձեռքը: Այդ իմաստով, հայոց բանակը ստանձնել է ռեգիոնալ նոր, հատուկ դերակատարում, արդեն իհարկե իրավիճակի բերումով հաշվի առնելով որոշակի նոր, շատերի համար անսպասելի իրողություններ, մասնավորապես թուրք-ադրբեջանական հարաբերության տիրույթի առնչությամբ: Արցախի դեմ ձեռքը կտ րելու գործընթացով
հայկական զինուժը ստեղծում է նոր դրություն, մի կողմից Թուրքիայի բաց պատասխանատվության, այլ կողմից՝ ՌԴ-ի եւ Իրանի դիրքորոշումների մասով: Ադրբեջանի հուլիսյան պարտությունից հետո վերցնելով Բաքուն եւ կազմակերպելով Արցախի դեմ ահшբե կչական պш տերազմը, Թուրքիան փորձեց թելադրել ռեգիոնալ
անվտանգության նոր ճարտարապետություն: Հայկական ԶՈւ-ն ծանր կпր ուստների գնով, այդուհանդերձ կարճ ժամանակում կարողացավ փոխել իրավիճակը ու անցնել ռшզմա-քաղաքական անվտան գային նոր ճարտարապետությունը թելադրելու ռեժիմի: Այն կարիք ունի դիվանագիտական, քաղաքական դասի կտրուկ քայլերով իմաստավորման եւ ամրացման: