«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմш հացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պш տերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա Վաhե Եղիկյանը՝ իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով ապագան ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։ Զրույցում
Վաhե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով նշում է՝ որդուն մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, սակայ այլևս կմնա նրան սպասելով․ «Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, ինը ամսից պրծնում ես, ասում էր՝ ում համար ինը ամիս, ում համար մի հղիություն»:
Վահեի զп հվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, դш ժան լուրին չեն կարողացել հավատալ, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչև գտնել են նրա մարմինը։
«Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի երեսունին ծնկից վի րшվորվել է, սակայն վի րшկապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ցանկացել մենակ թողնի: Երբ թշ նшմին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, տվյալ պահին արկը ընկել է մոտը՝ տարբեր վն պատճառելով պտճառելով: Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել,
սակայն հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։ Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, սակայն Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, սակայն մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես шր նшքամ է եղել ու փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դш ժան էր… ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ էդ մտքին»,- ասում է հերոսի մայրը։ Մոր սփոփանքը որդու ժամացույցն է․
զգում էր՝ այն կա ու յուրաքանչյուր գնով կարողացավ գտնել։ Մայրը պատմում է՝ երբ տղան արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան: Ընկերներն ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամեն բան նվիրում էր զինակից ընկերներին, ժամացույցից զատ․ «Ասացին մինչև մш հվան վերջին պահը ժամացույցը ձեռքին է եղել: Փորձեցի գտնել, նախորդ օրը шր յունոտ ժամացույցը հասավ ինձ:
Ո՜նց էի զգում, որ էդ ժամացույցը կա: Երազ էի տեսել, սկզբից էլ գիտեի, որ ինքը չկա, սակայն փորձում էի ինձ համոզել, որ ինքը կա ու փնտրում էի իրեն: Իրականում ինքը կա, իմ մեջ է, ես չեմ զգում նրա պակասը: Հուղш րկավորությանը ես այնքան հպարտ էի, չէի լացում, վեհություն էի զգում, քանզի զգում էի՝ ինքն էլ է ուրախ ու ժպտում է: Չեմ կարող նկարագրել, թե ինչ գերբնական ուժ էր իջել վրաս: Մեծ շրջապատ ուներ, այնքան մարդ եկավ իրեն հրաժեշտ տալու,
որ ապշել էինք, թե ինչքան մարդ գիտեր իրեն։ Փառքով ճանապարհեցինք Վահիկիս․․․»։ Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի քսանյոթին, հայրն էլ դեպքից 1 օր առաջ էր խոսել․ «Զանգեցի, սապոգների ձայնն էր լսվում ու շնչակտուր քայլելը, վերցրեց արագ ասաց՝ «մամ, սաղ լավ ա, կզանգեմ»: Ամսի 29-ին էլ հայրիկի հետ է խոսացել: Ամուսինս հարցրել է՝ ինչ է էդտեղ կատարվում, ասել է՝ «ամենաուժեղ կռ իվ կինոները ոնց են, տենց ա»: Շատ բան չէր պատմում, հատկապես ինձ
փորձում էր չզանգել, երևի խնայում էր, քանզի իր ձայնից միանգամից մատնվում էր, որ ինչ-որ բան այն չէ»,- ասում է Վահեի մայրը: Մոր բնորոշմամբ՝ որդին չափազանց ընկերասեր, հայրենասեր, կարգուկանոն սիրող, ժպտադեմ էր: Այնքան պարտաճանաչ էր, որ ընկերներն անունը նեմեց էին դրել։ «Ծառայության ժամանակ, երբ արդեն բարձրանում էր դիրքեր, մի օր զանգեց, ներկի գումար ուզեց դիրքը ներկելու համար,
ծաղիկներ էր տնկել, հետո էլ սիրուն բաժակներ ու մոխրաման պահանջեց, ասեց՝ «մամ ջան, էս էլ իմ տունն ա, պիտի սիրուն սարքեմ, հրամանատարները գալիս են, սիրուն հյուրասիրեմ»: Մի օր ասեց՝ «գիտես շուն ունեմ» ու կատվի նկարը ուղարկեց, ասեցի, բայց սա շուն չի բալես, ասաց՝ «մամ շան պես շուստրի ա, անունը շուն եմ դրել, գիտես ոնց ա հսկում»»,- ժպիտով պատմում է մայրը։