Adidas ընկերությունը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ ՝ առանց բացառության բոլոր հայերին սպш նելու անհրաժեշտության մասին մամուլի խոսնակի արտահայտությունների պատճառով:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ավելի շուտ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին ՝ պահանջելով
պատ ժել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին ՝ ընդհուպ մինչև Եվրագավաթներից դուրս գալը: Հիշեցնենք, որ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ու հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցհարթակներից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում անխտիր սպш նել

բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի հանդեպ ցեղшս պանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, 100-ավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն ու պահպանել: