ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի հրահրած պш տերազմը չխնայեց նաև ապագա ստոմատոլոգ Էմիլ Մարտիրոսյանի կյանքը։ Հետմш-հու գրված բազում տողերն առաց հուզմունքի կարդալը անհնարին է: Բոլոր գրառումներն էլ հպարտության ու լուսավորության
որոշակի չափաբաժին ունեն և դա պատահական չէ, քանզի նա, ում ուղղված են այդ տողերը լուսավոր և լավատես երիտասարդ էր: «Ոմանք արևը միայն խшվարման ժամանակ են նկատում»,- Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Էմիլ Մարտիրոսյանը սիրում էր մեջբերել ռш զմաքաղաքական անվանի գործիչ Գարեգին Նժդեհի տվյալ խոսքերը: Հարազատների բնորոշմամբ՝ Էմիլը սիրում էր կյանքը:
Նրա համար կյանքը ինքնին ամենալավ բանն էր, որը կարող էր լինել։ Ապագա բժիշկ-մարտիկը ծնվել է 2001-ի հոկտեմբերի 19-ին, Արտաշատում: 2 քույրերի փոքր եղբայրն ու հայրենիքի պաշտպանը սովորել է Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Առաջին կուրսն
ավարտելուց հետո՝ 2020 թ.-ի օգոստոսի 14-ին, զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցնում էր Հադրութում: Շատ ժամանակ չէր անցել ծառայությունից, երբ սկսվեց պш տերազմը։ Էմիլը զո հվել է հոկտեմբերի 1-ին զինվորական պարտքը կատարելիս: «Տարբեր նախասիրություններ ուներ, շատ էր ընթերցում: Նրա հետ կարելի էր զրուցել բազում թեմաներով՝ Մոնթեի հայրենասիրական հայացքներից մինչև Սթիվ Ջոբս, որոնք նրա համար մարդկային արժանիքներով լի կենսագրություն ունեցող կերպարներ էին:
Ունենալով հարազատ քրոջ օրինակը՝ մեծ հպարտությամբ էր նշում, որ բժիշկ է դառնալու: Շատ երազանքներ եւ նպատակներ ուներ, որոնք անկատար մնացին»,- պատմում է քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը: Էմիլը ծնողասեր որդի էր, հոգատար ընկեր ու եղբայր: Մոր հետ վերջին հեռախոսային խոսակցության ժամանակ նշել էր, որ ծառայությունը անչափ լավ է անցնում ու իր զորամասն ամենալավերից է:
«Մարդկային տեսակն էր այդպիսին. թույլին կարեկցող էր և սատարող, անարդարությունը՝ չհшնդուժող: Հպարտությամբ էր կրում զի նհագուստը: Պш տերազմի մեկնարկից երեք օր անց զանգահարեց. վերջին խոսակցությունն էր: Կարևորը ձայնը լսեցինք ու հանգիստ էինք: Նա այդպես էլ չհասցրեց իմանալ, որ մեծ քույրն իր առաջնեկին լույս աշխարհ բերեց հենց
իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 19-ին»,- պատմում է Մարիամը:
«Էմիլն ասում էր. «Ցանկացած օր պետք է այնպես ապրել, ասես դա մեր կյանքի վերջին օրն է»: Միասին հասցրեցինք սովորել ընդամենը 1 տարի»,- պատմում է համակուրսեցին՝ Աննա Ավագյանը: Երբեք չենք մոռանա ձեր կատարած սխ րանքը, մեր կյանքի համար պարտական ենք ձեզ»: