Երբ իրեն բանակ էինք ճանապարհում, փաթաթվեցինք, սկսեց լш ցել ու ասաց… 19-ամյա տանկիստ Հակոբ Մաբթաշյանի մասին պատմում է դպրոցի տնօրենը

News.am-ը գրում է․ Լուսանկարի տանկիստը Հակոբն է, որը մինչեւ պшտ երшզմը «Կովկաս 2020» զորավարժություններին էր մասնակցում։ Սեպտեմբերի 30-իպ վերադարձել ու անմիջապես դեպի առաջ նագիծ է գնացել։ Հաղթանակի համար պայ քար տվող 19 տարեկան ժամկետային զինծառայողի անունը հոկտեմբերի տասնիննին Արցախի ՊԲ հրապարակած զո հվшծ զինծառայողների ցուցակի մեջ էր։ «Վոլգոգրադ քաղաքում զորավարժություններին

մասնակցելիս ու դրանից առաջ էլ Հակոբի տրամադրությունը շատ բարձր էր, ասում էր՝ պիտի գնամ, մրցանակային տեղ զբաղեցնեմ, բայց երբ լսեց, որ պшտ երшզմ է, ուզում էր շուտ վերադառնալ»,- NEWS.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց նրա հորեղբոր դուստրը՝ Նելլի Մանթաշյանը։ Կենսուրախ Հակոբը փորձում էր ամեն բան անել, որ տխուր աչքեր չլինեն։ Ուրախ ու կյանքով լեցուն երիտասարդն անգամ կռ վի լшր վшծ

օրերին էր բարձր տրամադրությունով, համենայնդեպս հարազատների հետ զրույցի ժամանակ ձայնի մեջ անհանգստություն չէր նկատվում։ «Պшտ երшզմի օրերին մոր հետ էր շատ խոսում, հավատացնում էր, որ հաղթանակած է հետ գալու ։ Իր մш հվшն օրը՝ հոկտեմբերի 16-ին մոր հետ վերջին անգամ զրուցելուց հետո, մայրը ասաց, որ տրամադրությունը շատ բարձր էր, ասել էին՝ դիրքերից իջնելու են, եւ կարող է, որ մի քանի օրով տուն գա»,- պատմեց Նելլին։ Հակոբը

չհասցրեց տուն գալ, հրամանատարին և ընկերներին օգնելու համար դեպի տանկը վազելու ժամանակ թշ նամու անօդաչու թռչող սարքը տանկին է հար վածել, բոլորն էլ զո հվել են։ 19 տարեկան Հակոբը, ով դպրոցում շատ էր սիրում մաթեմատիկա առարկան, ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, իսկ օրեր հետո՝ 2019թվականի հուլիսի 17-ին զորակոչվել բանակ։ Մեծ նպատակներ ուներ Դպրոցում գերազանց սովորող տղան, դրանք իրագործելը նախատեսել էր ծառայությունից

հետո։ Տանկիստ Հակոբ Մանթաշյանը ծառայության ժամանակ արժանացել էր 10 մեդալի, ու 2 շնորհակալագրի, իսկ «Կովկաս 2020» զորավարժություններից էլ պատվոգրով էր հետ եկել։ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի առաջին միջնակարգ դպրոցի տնօրեն ու Հայոց լեզվի ուսուցչուհի Հասմիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց, որ Հակոբը իր տարիքի համեմատ ավելի հասուն ու խելացի էր։ Կես բառից իրար հասկացող տնօրենը և աշակերտը

մեկմեկու վերաբերում էին որպես ավագ ու կրտսեր ընկերների։ «Մեր մեջ կապը մի ուրիշ էր, մեկ հայացքից էլ կարող էինք իրար հասկանալ։ Ես ոչ մի անգամ չեմ համարել, որ Հակոբը աշակերտս է, ինքն իմ կրտսեր ընկերն է։ Իրականում շատ բարդ է իր մասին անցյալ ժամանակով խոսելը»,- արցունքն աչքերին պատմեց դպրոցի տնօրենը։ Աշխատասեր Հակոբը տնօրենի խոսքով՝ ամեն ինչ անում էր, որ իր շրջապատից հետ չմնա։ «Հացի փուռ կար Իրենց տան մոտ, ասում էր՝ հենց գամ, բացելու եմ, կապ չունի, թե ուր կսովորեմ,

էստեղ գործ եմ դնելու, քանզի ինքն արդեն հասկանում էր՝ ինչ բան է աշխատելը, հոգս կրելը հոգս կրելը։ Ծնողներն առողջական խնդիրներ ունեին, իր համար ֆինանսապես ծանր էր սովորելը, ցանկանում էր անվճար ընդունվել, ասում էի՝ ոչինչ, եթե անգամ վճարովի ընդունվես, ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, վարձը ինչպե՞ս ենք տալու, չնայած ինքը կոտ րվող տեսակի մարդ չէր, բոլոր խնդիրների լուծումը ուներ։ Ամեն դեպքում ինքը չկարողացավ անվճար ընդունվել»,- հիշում է դպրոցի տնօրենը։ Ավագ ընկերոջ

հետ Հաճախ էր կիսվում Հակոբը, նույնիսկ, եթե ծնողներից նե ղшցած էր լինում, դպրոցի տնօրենի հետ զրույցը նրա հոգին խաղաղեցնում էր։ «Մինչ բանակ գնալը, երբ Հակոբի հետ խոսում էի, ասում էի, թե գիտես չէ՞ ուժեղ մարդիկ են լա ցում, դե ես լա ցկան եմ, և երբ իրեն ճանապարհում էինք, փաթաթվեցինք՝ սկսեց լш ցել, ասաց՝ Դուք եք ասել չէ՞ , որ ուժեղ մարդիկ են լш ցում, ինքը շատ ուժեղ էր։ Ծառայության ընթացքում իր մասնագիտությունը

տանկիստ լինելն էր համարում, ասում էր, թե սրանից լավը չկա, հենց գամ, տանկ եմ բերելու հետս»,- ժպիտով հիշեց Հասմիկ Բաղդասարյանը։ Դպրոցի տնօրենի հիշողությունների մեջ Հակոբն ամենամաքուր սիրտ ունեցող, պատասխանատու, խելացի և ամենակարող աշակերտը, իր հավատարիմ ընկերը կմնա։ «Փոքրից մինչև մեծ, եթե հարց էին ունենում, ասում էին, որ Հակոբին դիմեք։ Որպես դպրոցի տնօրեն, եթե ես ինչ-որ խնդիր էի ունենում, անմիջապես զանգում էի իրեն, ասում էր՝

կլուծվի։ Եթե ինչ-որ խնդրում Հակոբի անունը շոշափվում էր, ապա դրա լուծումը լիարժեք էր լինում։ Նույնիսկ եթե ուսուցիչներն ինչ-որ բան էին ուզում անել, սակայն ինձ չէին դիմում, Հակոբին էին ասում՝ հլը դու գնա, ասա, քանի որ գիտեին՝ ես Հակոբի նկատմամբ թուլություն ունեմ, եթե ինձ ինչ-որ բան էր ասում, ես չէի կարողանում չէ ասել»,- ասում է նա։ Հակոբի զո հվելու մասին բոթը հարազատները լսել են հոկտեմբերի տասվեցին, սակայն նրա մարմինը հողին են հանձնել 10 օր հետո։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *