Երկար տարիներ Հայաստանի Հանրապետության ԶՈՒ- ում ծառայող 49-ամյա Վանիկ Գրիգորյանը զп հվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության․ «Հայրս շատ տաքարյուն էր և անհամբեր, ողջ կյանքում շտապում էր, հատկապես,
վերջին օրերին բոլոր գործերը ցանկանում էր ավարտին հասցնել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց զп հված հերոսի դուստրը՝ Մանե Գրիգորյանը։ Հայրենասեր Վանիկ Գրիգորյանը ընտանիքին նվիրված և չափազանց հոգատար հայր էր․ «Առш ջնագիծ

մեկնելիս ասացինք, որ զգույշ լինի, պատասխանեց՝ մտածելու բան չունի, զավակներ ունի, թոռներ, այնպես պատասխանեց՝ կարծես թե, ուրիշ բան չուներ անելու այլևս։ Ասաց, որ պետք է գնա մեկ-երկու թշ նшմի ոչն չшցնի և հետ գա»,- հպարտությամբ պատմում է Վանիկի դուստրը։ Վանիկը հայրենիքի պաշտպանության մեկնել էր չափազանց հպարտ և
բարձր ոգով․ «Հայրս անհամբերությամբ սպասում էր, թե երբ պիտի դիրքեր բարձրանա, մայրիկին ասում էր՝ իրերս արագ դրեք, որ գնամ, սպասում են ինձ։ Հայրիկիս մш րտական ոգին շատ բարձր էր»,- վերհիշում է Մանեն։ Հոկտեմբերի տասին Վանիկը շատ բարձր

տրամադրությամբ վերջին անգամ խոսել է կնոջ հետ, որից ժամեր հետո պш յթեցրել են այն մեքենան, որի մեջ էր նաև ինքը: Հերոսի դուստրը մեզ տրամադրեց իր և հայրիկի վերջին նամակագրությունը, և այն տեսանյութը, որը արվել էր պш յթյունից առաջ։
Տեսանյութը` ստորև.