Հիշում ե՞ք 2018թվականին Հանրապետության հրապարակում 1000-ավոր հայերի առջև դողացող ձայնով ելույթ ունեցող, խիտ ու խուճուճ մազերով, սլացիկ հասակով նուրբ կնոջը, ով էդ հազարների մեջ բոլորից շատը ուներ աջակցության, հույսի, թիկունքի ու հավատի կարիք, ով ամենից շատն էր մրսում, սակայն էդ ամեն ինչը մազերի հետ քամուն տված բոլորին
հենց ինքն էր հույսով ծածկում, բոլորին խնդրում էր հավատալ, չկոտրվել, պայքարել ու խոստանում էր հաղթել։ Աննան էր, նույն Աննան, էն Աննան, ում ամենքս հպարտությամբ ու պատվով դարձրինք տիկին Հակոբյան։ Գիշերը հրապարակի բեմում դողացող հայուհուն մեր կամքով կանգնեցրինք աշխարհի դիմաց, որպես հայ կնոջ, հայ մոր, ընտրված ղեկավարի սիրելի տիկնոջ, հայոց պետության առաջնորդի ու պետականության ուղեկցի.
Աննային մենք նվիրեցինք աշխարհին, որ աշխարհը հայ կնոջը Աննայի մեջ ու Աննայով ճանաչի։ Աննային սիրեցին, Աննային փայփայեցին, Աննային գրկեցին, սակայն Աննային չներեցին. Աննային չներեցին Նիկոլի կինը լինելու համար. նա պետք է պերճանքի մեջ խեղդվեր, Աննային չներեցին Մարիամի, Աշոտի, Շուշանի ու Արփիի մայրը լինելու համար. նրա զավակները պետք է հղփացած լինեին, Աննային չներեցին իջևանցու
հարս լինելու համար. նա պետք է ղարաբաղցուն տուրք տար, Աննային չներեցին Հրաչ Հակոբյանի քույր լինելու համար. նրա եղբայրը պետք է ճակատագրեր պարտվեր, Աննային չներեցին ամուսնու հայրական տանը ոտքերին դրված ամանի մեջ կանաչ լոբի մաքրելը. նրա սեղանից պետք է բյուջեն ծորար, Աննային չներեցին զինվորի մայր լինելը. նրա զավակի համար պետք է 1000-ավոր մայրեր որդի թաղեին, Աննային չներեցին դեռատի օրիորդի մայր լինելը.
նրա դուստրերը պետք է օլիգարխի հարս մեծանան Աննային չներեցին Արփիին մայրական սիրով սիրելը. նա պետք է մանկություններ գողանար, Աննային չներեցին ուսերն ու գեղեցիկ ոտքերը բաց կարմիր զգեստի համար, երբ բոլոր ուրիշ կանայք կարմիրի մեջ միշտ ամենագեղեցիկն են, Աննային չներեցին Արցախն ու Հայաստանը խաղաղությամբ ու ծաղիկներով սիրելը, Աննային չներեցին Արցախն ու Հայաստանը զե նքով ու համազգեստով պաշտպանելը,
Աննային չներեցին սեղանին երրորդ կենացով հայրենիք սիրողները, Աննային չներեցին զավակներին բանակից աշխարհի ծայրեր փախցրածները, Աննային չներեցին ամուսիններին օրենքից փեշերի տակ թաքցնողները, Աննային չներեցին հայրենիք ծախողներն ու այլոց զավակներին մատաղով Հայրենիք բառը ամենից բարձր գոռացողները…. Աննային երկու տարի առաջ գրկեցին, սիրեցին ու փայփայեցին, Սակայն Աննային չներեցին, Չներեցին Տիկին Հակոբյան լինելու համար ու պատճառով