Ռեջեփ Էրդողանի փեսան հրաժարական է տվել… Հայտնի է պատճառը

Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը իր Ինստագրամի միկրոբլոգում հայտնել է հրաժարական տալու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ալբայրաքի ինստագրամյան գրառումը, վերջինս որպես հրաժարականի պատճառ նշել է առողջական խնդիրների առկայությունը։

«Որոշում եմ կայացրել առողջական խնդիրներիս պատճառով դադարեցնել նախարարի պարտականությունների իրականացումը, որոնք կատարվել եմ մոտ 5 տարի անընդմեջ»,- նշված է Ալբայրաքի գրառման մեջ։ Կապված թուրքական ազգային արժույթի շարունակական պատմական անկման հետ՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ անկուսակցական

պատգամավորները պահանջում էին Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Առավել վաղ Ալբայրաքը խոսել էր դոլարի հանդեպ լիրայի արժեզրկման վերաբերյալ, նշելով, որ Թուրքիան գործ չունի դոլարի հետ, տոկոսադրույքի

բարձրացման դեպքում արժույթը կընկնի, բայց դա իրենց խնդիրը չէ: Ելույթից հետո հասարակական տրամադրությունները ավելի էին բորբոքվել: Սոցհարթակում տարածվել էին ծաղրանկարներ՝ «փեսան սպ шնեց տնտեսությունը» վերնագրով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *