Երկու տարի առաջ անկախության օրը մш րտական դիրքում էի…ես զարմացել էի, թե… Նազենի Հովհաննիսյանի անչափ ՀՈւԶԻՉ գրառումը

Նազենի Հովհաննիսյանը գրում է.
«Մш հացիր այնպես, որ մш հն էլ ծառայի հայրենիքիդ», ասաց իմ Ամենախելացիներից Գևորգը… ասաց ու էդպես էլ արեց, իսկ իմ սիրտը պш ռակտված է` մեր որդիների կп րուստներով ու ծվեն-ծվեն եղած մեր վի րшվոր Հայրենիքով:
Այսքան ցш վից ու լացից հետո աղոթքս պիտի տեղ հասնի:

Կամ ԿՅԱՆՔ մեր Երկրին.. կամ էլ ոչինչ:
Իմ տղաները զп հվել են հանուն Կյանքի: Ես հավատում եմ, մենք էդ ո՞նց պետք է ապրենք, որ արդարացնենք. հը՞, ո՞նց պետք է սովորենք միմյանց ոչ թե մի կերպ հանդուրժել, այլ սրտանց սիրել, ոնց ախր յուրաքանչյուր անգամ իմ ձեռքով ճանապարհ դնեմ Եռագույնը`

չբաբախող սրտով, հանուն Հողի` հողին հանձնվող… ո՞նց. Պահեստազորի սպա Ավագ լեյտենանտ Արշակյան, Պատիվ ունեմ ու ողջ կյանքովս մեկ պարտական եմ քեզ! (Կարդացեք Գևորգ Արշակյանի խոհերը, տեսեք ինչպիսի սերունդ էր և է և ամաչենք մեր սխալներից, անհավատ լինելուց, մեր մш ղձից ու հայրենապաշտ չլինելուց ու փոխվենք վերջապես

Անկախության ընթրիքը…
2 տարի առաջ անկախության օրը մш րտական դիրքում էի ու այնպես չէ, որ տոնական ուտելիք կամ նման բան կար, սակայն ցանկությունը մեծ էր տոնական ընթրիքի։ Ու այստեղ է, որ հայ զինվորի ստեղծարար միտքը փայլատակեց ու զինվորներիցս մեկը խոստացավ ապահովել իմ ցանկության կատարումը։

Երեկոն եկավ ու Սաքոն պահեց խոստումը. քսանհինգ կոտլետ սարքեց։ Ես զարմացել էի` ոնց տուշոնկան դարձավ կոտլետ, այն էլ այդքան համեղ ու սիրով լի։ Սաքոյի սարքած կոտլետի մեջ ավելի շատ սեր էր երևում, քան այսօր բազմաթիվ երիտասարդների սրտերում։ Դա իմ կյանքի լավագույն ընթրիքն էր. սեղանին չկար թանկարժեք խմիչք, սեղանը հասարակ փայտից էր, աթոռները` նույնպես,

հատակը դասական հայկական շպալից էր, լույսը թույլ էր և մեր դեմքերը հազիվ էին լուսավորվում, սակայն կային նրանք։ Հայրենիքը սիրում են այն ճանաչելով։ Երկիրը սիրում են այն շենացնելով։ Սաքոն ու իր նման տղաները հայրենիքը սիրել են ու շարունակում են սիրել յուրաքանչյուր օր ու յուրաքանչյուր կերպ խրամատում հաց սարքելուց մինչև խաղաղության պահպանման երաշխավոր լինելը։

#Անկախություն29. Սեպ.21 !!
Ժողովրդի ազատ կամքի դրսևորմամբ սերունդների երազանքը դարձավ իրականություն և պш տերազմների մեջ կոփված հայ մարդը մш հվան աչքերին նայելով ասաց. -Ես անկախ եմ և քեզնից հզոր, քանի որ հաղթել եմ քեզ ու էլ մшհ չկա հաղթողին: Մեր հպարտությունը 29 տարեկան է…
Հանուն ավելի լավ Հայաստանի պետք է միայն ապրել ու արարել բարին:
#Անկախություն29 #ՀայաստանԱշխարհ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *