Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:
ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պш տերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցш վոտ է անձամբ ինձ եւ մեր ազգի համար:
Այդ որոշումը կայացրել եմ ռш զմական իրադրության խորը վերլուծության ու տվյալ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
Սա հաղթանակ չէ, սակայն չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես համարել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի ու սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պիտի վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու նպատակով: Ծնկի եմ իջնում մեր բոլոր նш հատակների առաջ:
Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՜ Արցախը: Արա՛, Նիկոլը տուտ պրիչյո՞մ, գոնե հասկանում ե՞ք, որ… ՀԶՈՐ ուղերձ սահմանագծից
Տեսանյութը ստորև.