ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ նոր հայտարարությամբ է հանդես եկել

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ անձամբ իր եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացվել: ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան

պш տերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել իր կողմից:
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է տարածել
«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կп րուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական

պш տերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պш տերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց զատ, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի, և թե՛ ողջ հայության համար։ Ցանկանում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով

մտահոգ կուսակցությունները, հասարակական- քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և պարզապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ հնարավորությունները՝ նման ш ղետալի հեռանկարից խուսափելու համար»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *