ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Մամուլից տեղեկացա, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պш տերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պш տերազմի դադարեցման պայմանների մասին։
Որպես ՀՀ նախագահ այս փաստաթղթի մասին ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևիցե բանակցության չեմ մասնակցել։ Ղարաբաղյան հակամш րտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։
ՀՀ, Արցախի, ողջ հայ ազգի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող յուրաքանչյուր քայլ, գործողություն, յուրաքանչյուր որոշման ընդունում, առավել ևս որևիցե փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։ Ընդգծում եմ, որ ԱՀ-ի, հետևաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային
շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։ Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ազգի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու համար։ Որպես ՀՀ նախագահ, ազգապահպանության
կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ 10-նօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները։