Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել ԼՂ-ի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան, հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակը։ Մինսկի խմբի համանախագահները՝ Ամերիկան ու Ֆրանսիան արձագանքել են
Պուտին-Ալիեւ-Փաշինյան հայտարարությանը, որը վերաբերում է պш տերազմի դադարեցմանը եւ հայկական ուժերի դուրսբերմանը մի քանի շրջաններից: «Մենք ի գիտություն ենք ընդունել ՌԴ-ի միջնորդությամբ ռш զմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը եւ շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի
իրականացման մանրամասների եւ ծրագրերի վերաբերյալ, երբ այն կայանա։ Մենք ուրախ կլինենք տեսնել բռ նության վերջը, սակայն առայժմ չենք կարող մեկնաբանել հրш դադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամш րտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, անհրաժեշտ է հարցնել նրանց», հայտարարել է
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ ուսումնասիրում է ԼՂ-ում հրш դադարի պայմանները՝ նշելով, որ տևական համաձայնագիրը պետք է հաշվի առնի ՀՀ-ի շահերը: Իր հերթին, Ֆրանսիայի արտգործ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ «Հակամш րտության տևական կարգավորման շուրջ
կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրш դադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: 2 կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամш րտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել ԼՂ-ի ապագա կարգավիճակը»:
Ֆրանսիան ի գիտություն է ընդունել պш տերազմի ավարտի մասին հայտարարությունը և ուսումնասիրում է դրա պայմաններն ու հետևանքները, և, նախարարի խոսքով, ակնկալվում են պարզաբանումներ դրանց ազդեցությունը գնահատելու նպատակով: «Մш րտերի դադարեցումը կարևոր է: Կողմերը մի քանի անգամ ստանձնել են այս պարտավորությունը վերջին շաբաթների ընթացքում, և մենք հավատարիմ
ենք տվյալ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և իսկույն ևեթ վերջ կդնի իր հш րձակմանը: Այս համատեքստում մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել ոչինչ, ինչը հակասում է այս հիմնական գերակայությանը», ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը: Նոյեմբերի ինի գիշերը ձեռքբերված այդ եռակողմ հայտարարությունն ըստ էության պարտադիր ու-ժ չունի, միաժամանակ
չունի իրավական հիմք, հայտնում են մասնագետները: Ըստ էության, դրանք հակասում են նաեւ ՀՀ-ի ու Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ այս 2 երկրների միջազգային ճանաչման պայմաններին: Առավել եւս, որ եռակողմ այս համաձայնությունը խաղից դուրս է դնում Մինսկի խմբին, ի դեմս տվյալ պրագայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի: Այս առումով, խնդիրների առաջ է նաեւ ՌԴ-ն, որը կարող է ճանաչվել «օկուպանտ», որքան էլ նրա զի նված ստորաբաժանումների մուտքը Ղարաբաղ տեղի ունենա եռակողմ
համաձայնությամբ ու խաղաղարարների անվան ներքո: ՌԴ-ն այս իրողությանն արդեն բախվել է ուրիշ տարածաշրջաններում: ՀՀ-ն հնարավորություն ունի կանխել ԼՂ-ում մեղմ ասած վտш նգավոր զարգացումները: Դրա համար պետք են նախեւառաջ իշխանության, խորհրդարանի, քաղաքական դասի՝ ազգային շահից բխող քայլեր, անկախ արտաքին ու ներքին կողմնորոշումներից,
վերջ դնելով ներկայիս պարզամիտ բալш գանին ու ռш զբորկաներին: Մոսկովյան հայտարարությունը միայն ԼՂ-ի խնդիրը չէ, այլ՝ ՀՀ-ի սուբյեկտության, անվտանգության հարցը: Իրավունքն ամենամեծ ուժն է, ՀՀ-ն պետք է կառչի դրանից, ինչը հուշում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Դա օգնություն է նաեւ ՌԴ-ին, որը եռակողմ համաձայնությամբ ստորագրել է նախեւառաջ իր կш պիտուլյացիան: