Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«25 տարեկան դարձա այսօր։ Ամենադժվար ծննդյան օրն էր, որ երբևէ ունեցել եմ։ Դեռ հոկտեմբերի սկզբներին, երբ Նախիջևանյան թևն էինք պաշտպանում ներքուստ գրեթե վստահ էի, որ այսպիսի ելքը անխուսափելի է։ Խնդիրներ, որ առկա են միջին
օղակի սպայակազմի մոտ այդ օրերին դարձել էին առավել վտш նգավոր, քան ադրբեջանն իր վшր ձկաններով ու ահш բեկիչներով։ Դժվար է գնալ մш րտի, երբ կողքիդ են վախկոտ, անպատրաստ, անտեղյակ ու շոպլիկությունը հարգող սպաներ, հնարավոր չէ հաղթել մш րտում,
երբ կողքիդ ռш զմական ոստիկանության կողմից շանտաժով եկածներ են։ Դժվար է պատկերացնել ինչից է, որ չունենք մոբիլիզացված զп րքերի թվով բռп նիկներ, կասկաներ, ինչու ամեն պոստ չունի իր հեռադիտակը, գիշերային տեսանելիության սարքը ու կողմնորոշման քարտեզը։ Այս ամենը աննկարագրելի ցш վոտ է ու վրդովվեցնող։
Չեմ հասկանում այն պայմանագրայիններին, ովքեր տաս տարի առանց պոստերը լուրջ պահելու գումար են ստացել պետությունից և այդ օրերին կանայք փակել են փողոցները որ իրենց չտանեն Արցախ։ Դժվար եմ հասկանում այն փոխգնդապետներին, ում ինչ հարց ցանկանում ես տուր պատասխանն է չգիտեմ։ Մենք պարտվել ենք և անհրաժեշտ է ընդունել
դա անվերապահորեն և բոլորս ենք պարտվել։ Սակայն մենք նաև փրկվել ենք ու դա էլ է փաստ։ Կոչս, հորդորս ու պահանջս բոլորից։ Անհրաժեշտ է սրտացավությամբ գտնենք մեր սխալները, հասկանանք մեր մեջ եղած կեղտի չափը, սիրենք մեր հայրենիքը ու էդ կեղտի մեջ կառուցենք նորը։ Պետք է նորովի դաստիարակվեն մեր սերունդները, պետք է իմանան
Տիգրան Մեծին, սակայն չապրեն նրանով, հիշեն Վարդան Մամիկոնյանին, սակայն չմնան էդ թվերի մեջ։ Մենք բոլորս պարտավոր ենք փոխվել, պարտավոր ենք ընդունել ճշմարտությունը, պարտավոր ենք համեստորեն կայանալ, պարտավոր ենք հզորանալ հանուն մեր ապագա սերնդի։ Մեր պարտության համար մեկ պատճառը մեզ սին արժեքներով դաստիարակած պետությունն ու հասարակությունն է։»։