Նարեկ Սարգսյանն իր էջում գրել է.
Մեծ իմաստով Նիկոլին մեղադրելու բարոյական իրավունք ունեն միայն «Հող ծախող լևոնականները»: Երբ մենք՝ «Լևոնականներս» տարիներ շարունակ քարոզում էինք արժանապատիվ փոխզիջում, դուք՝ «Հայրենասերներդ» մեզ մեղադրում էիք հայրենիքը ծախելու մեջ:
Երբ մենք ասում էինք, որ առանց ոչ մի կրш կոցի հինգ-վեց շրջան պետք է վերադարձնել և փոխարենը ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ և միջազգային երաշխիքներ ստանալ, դուք՝ «Հայրենասերներդ» խոսում էիք «Քուռ-Արաքսյան հանրապետության» մասին: Երբ մենք ձեզ ասում էինք, որ ԼՂ-ի հարակից տարածքները միջազգայնորն ճանաչված Ադրբեջանի
մաս են և հետևաբար մենք հնարավոր պш տերազմի ժամանակ որևէ արտաքին օգնություն չենք ստանալու, դուք՝ «Հայրենասերներդ» ասում էիք թ քած աշխարհի վրա էլ, իրա ճանաչման վրա էլ, մենք մեր шր յունով կպահենք մեր հողը: և եթե նույնիսկ ձեր միջից կային մարդիկ, որոնք հոգու խորքում հասկացել էին,
որ փոխզիջումը լավագույն տարբերակն է, ապա էնքան վախկոտ են եղել, որ հրապարակավ չեն խոսել այդ մասին՝ վախենալով պիտակավորվելուց: Եվ այժմ էնքան «Հայրենասեր» եք, որ Նիկոլին մեղադրում դավш ճանության մե՞ջ: Նիկոլը դш վաճան չի, Նիկոլը ձեր պես իրականությունից կտրված, ցանկությունը իրականության հետ խառնող և սեփական ուժերը
ճիշտ չգնահատող մարդ ա: Դուք բոլորդ էդ առումով Նիկոլ եք: Միակ տարբերությունն այն ա, որ ինքը վարչապետ ա, դուք՝ չէ: Դուք այնքան հի մար եք, որ Նիկոլին մեղադրում եք էդ փաստաթուղթը ստորագրելու մեջ, երբ էդ ստորագրությունը եղել ա Նիկոլի շատ քիչ ճիշտ քայլերից մեկը: Նիկոլը արել ա հարյուր հատ սխալ քայլ, մի հատ ճիշտ քայլ ու դուք էդ ճիշտ քայլը համարում եք դш վաճանություն -այ էդքան հի մար եք:
Դուք էնքան հի մար եք, որ չգիտեք, որ անգամ եթե մենք հաղթեինք պш տերազմը, և գրավեինք ևս մեկ-երկու շրջան, ապա հաղթական պш տերազմից հետո նորից ստիպված էինք լինելու վերադարձնել ամեն բան – ԱՄԵՆ ԲԱՆ, նախին ԼՂԻՄ-ից ու Լաչինի միջանցքից զատ, ուղղակի շատ ավելի լավ պայմաններով: Եթե մենք հաղթեինք պш տերազմը, ապա մենք՝ «Հող ծախողներս» նորից քարոզելու էինք արժանապատիվ փոխզիջում, իսկ դուք՝ «Հայրենասերներդ»՝
Քուռ-Արաքսյան հանրապետություն: Մենք էլի «ապազգային դш վաճաններ» էինք լինելու, իսկ դուք «Հայու գենը կրող աստվածային ազգի զավակներ»… Մենք ապրում ենք զարմանալի օրերում, երբ Նիկոլին մեղադրում են նրանք, որոնք առհասարակ մեղադրելու իրավունք չունեն, քանզի Նիկոլի փոխարեն ճիշտ նույն կերպ էին վարվելու: