Վահե Տեր-Մինասյանը գրում է.
Մի փնտրեք բարոյականություն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե լինել չի կարող։ Հերթական անգամ համոզվեցի, Չի կարող բարոյականություն լինել քաղաքական դաշտում, որովհետև յուրաքանչյուր կուսակցության ստեղծման հիմքում ընկած է իշխանության հասնելը։
Խոսքը բացարձակ չի վերաբերում բացառապես մեր երկրին՝ այդպես եղել է ու կա ողջ աշխարհում։ Յուրաքանչյուր կուսակցություն միշտ էլ առիթ ու հարմար պահ է փնտրում իր գերնպատակին՝ իշխանության հասնելու համար։ Իշխանության հասածն էլ միանշանակ նույն կերպ փորձում է այն պահպանել։ Անկախ նրանից, որ
հայրենիք ենք կորցրել, որ առնվազն 100-ավոր ընտանիքներ դեռ իրենց երեխաների դի шկներն անգամ դեռ չեն գտել, որ դեռ 1000-ավոր զինվորներ պետք է երկար բուժումներ անցնեն ու շատերը՝ հш շմանդամ մնան։ Անբարոյականություն է ՀՀ-ուն էսքան «կուսակցություն» ունենալը։ Անբարոյականություն է մեր փոքր երկրում էսքան պաշտոնի ձգտողներ ունենալը։
Անբարոյականություն է իրար միս պոկելը, երբ զինվորի թափված шր յունը դեռ չի սառել։ Անբարոյականություն է մարդկանց ծանրագույն վիշտն ու էմոցիաներն օգտագործելը։ և սա անում են բոլորը։ Քաղաքականությունն իսկապես ինքնին անբարոյականություն է։ Մնայունը միմիայն հայրենիքն է։ Մի թողեք որ Ձեզ, Ձեր հույզերը և Ձեր երազանքները օգտագործեն։