Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, շատ ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պш տերազմը ժամը 01.00-ից
դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն տարածվել է, աննկարագրելի ցш վոտ է անձամբ ինձ եւ ողջ հայ ազգի համար:Այդ որոշումը կայացրել եմ ռш զմական իրադրության խորը վերլուծության ու տվյալ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:
Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ տարբերակն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես կոչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի ու սա պետք է դառնա մեր ազգային համախմբման,
վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պիտի վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Խոնարհվում եմ մեր բոլոր նш հատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը:
Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՜ Արցախը:
Ձեզ ենք ցանկանում ներկայացնել տեսանթյութ բուժհաստատությունից, որտեղ վի րшվոր զինվորները դիմում են ցույցեր կազմակերող մասսային
Տեսանյութը` ստորև.