Պատասխան՝ մեծագույն հարգանքով-
Հարգելի պարոն Դարբինյան,
ինձ փոխանցեցին Ձեր ֆեյսբուքյան գրառումն ու առաջարկը, որին պարտավորված եմ զգում պատասխանել-
Շնորհակալ եմ, իհարկե, նման մեծ հարգանքի համար, այժմ Հայաստանում հազարավոր հերոսների մայրեր կան,
որոնց կյանքի միակ իմաստն իրենց զավակներից գողացածը վերադարձնելն է, սակայն, հավատացեք, հերոսի մայրը չէ, որ այսօր պետք է փրկի մեր Հայրենիքը: Այս դш վադարաբար կազմակերպած պш տերազմում պարտվել են Հայաստանի ապիկար իշխանությունները, բայց ոչ հայ ազգը, որի տաղանդին ու իմաստնությանը երբևիցե չեմ կասկածել և չեմ
կասկածում, և որի արժանապատիվ, ինքնաճանաչ մասը, համոզված եմ, շատ արագ կթոթափի այս ցш վագար կп րստի վի շտը և առաջ կմղի իր արժանավոր զավակներին, որոնք էլ կառաջնորդեն մեզ դեպի արժանապավության ու հայրենիքի նոր նվաճումների:
Սակայն նաև չմտածեք, թե ես հրաժարվում եմ պայքարից, ես հարազատի պես կսեղմեմ այն բոլոր մաքուր ու չպ ղծված ձեռքերը, որոնք կկազմեն մեր վաղվա պш յքարի հազարաձեռ բռունցքը և կծառայեմ այն սուրբ գործին, որ ներկա պահին կոչվում է Հայրենիքի փրկություն:
Ձեր հնարավորությունները շատ մեծ են՝ գտնելու և ասպարեզ հանելու այդ հայրենանվեր, արհեստավարժ ու տաղանդավոր մարդկանց, ուրեմն մայրաբար խնդրում եմ՝ ի գործ- ՀՀ-ն պետք է ունենա նոր, մաքրամաքուր առաջնորդների բանակ, նրանք մեր մեջ են,
նրանք կան, օգնեք միայն գտնել ամենաարժանավորներին:
Մենք այլևս չենք կարող փրկել մեր զավակներին, սակայն ինչ կաներ յուրաքանչյուր մայր, եթե իմանար, որ դեռ կարող է փրկել իր զավակին, այսօր հենց նրա պես պիտի ամեն ինչ տանք՝ փրկելու մեր հայրենին: