Նախ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
Հարգելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ ամենքիս համար ծանր, շատ դժվար որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների
հետ ղարաբաղյան պш տերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության բովանդակությունը, որ արդեն հրապարակվել է, աննկարագրելի ցш վոտ է անձամբ ինձ եւ ողջ հայության համար:Այդ որոշումը կայացրել եմ ռш զմական իրադրության խորը վերլուծության ու այդ իրադրությանը ամենալավը տիրապետող
մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ տարբերակն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն տեսաուղերձով: Սա հաղթանակ չէ, սակայն պարտություն էլ չի կարելի համարել, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես զգում: Մենք մեզ երբեք պш րտված չենք ճանաչի ու սա պիտի դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի
մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու նպատակով: Խոնարհվում եմ մեր բոլոր նш հատակների առջև: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց
կյանքի գնով պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՜ Արցախը:
Ձեզ ենք ցանկանում ներկայացնել Արմենակ Ուրֆանյանի մոր դիպուկ վերլուծությունը ստեղծված իրավիճակի շուրջ.
Տեսանյութը` ստորև.