Ռուսաստանն ոչ թե լքել է Հայաստանն ու հայերին, այլ… ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիպուկ վերլուծությունը ՌԴ-ի օգնության մասին

Ռուսաստանը ոչ թե լքել է ՀՀ-ն ու հայերին, Ռուսաստանը նետել է իր բոլոր ուժերն այս իրավիճակի կարգավորման համար, նախ` քաղաքական, օգտագործելով դրա համար դիվանագիտությունը, միջազգային իրավունքը, բանակցային գործընթացը, հետո տեղափոխել է այնտեղ իր խաղաղապահներին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է news.am-ը: «Բոլոր նրանք, ովքեր այսօր միմյանցից ավելի բարձր են բղավում թերթերում եւ հեռուստածրագրերում, պարտավոր են հիշել, որ այս տարածաշրջանի քաղաքացիների,

այսօրվա բոլոր բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան երաշխավորվում, ապահովվում են ռուս խաղաղապահների կողմից: Սա այն հարցի մասին, թե որքանով է ՌԴ-ն անկեղծորեն հետաքրքրված այս տարածաշրջանի կայունությամբ: Դրանք ոչ միայն քաղաքական հռչակագրեր են, ոչ միայն

հնարավորությունը պահպանել իր դիրքորոշումը, որն ուղղված էր խաղաղ կարգավորմանը եւ հրադադարի ռեժիմին, հարձակումների, մեղադրանքների դեմ, որ այն թույլ է, հուսահատ եւ չի կարող կյանքի կոչվել, այլ մեր խաղաղապահներին այնտեղ ուղարկելու տվյալ որոշումը: Յուրաքանչյուրը, ով նման նյութեր է գրում, պետք է գիտակցի, թե ՌԴ-ն ինչի է գնել այդպիսի

որոշում կայացնելով եւ որքանով է այն շահագրգռված այս տարածաշրջանի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի խաղաղության ու բարգավաճման մեջ: Սա մեծ հաշվով աննախադեպ որոշում է, եւ ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ շատերը չեն գիտակցում ՌԴ-ի կողմից ընդունված որոշման մասշտաբները»,- հավելել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *