Տան իրերն ենք հավաքում ու միակ մխիթարանքս նա է, որ… Քարվաճառի բնակիչ Կոլյա Շահգելդյանի ՀՈւԶԻՉ գրառումն, որն անհնար է կարդալ առանց արցունքերի

Կոլյա Շահգելդյանը գրում է.
Տան իրերն ենք հավաքում ու ամեն իրի հետ հիշում, թե որը որտեղից, ինչ դժվարությամբ ու ինչ վարկով ենք գնել տուն բերել։ Տան որ սենյակի վրա քանի ամիս ենք տանջվել ու նորոգել։ Անձրևա Քարվաճառումս։ Նույնիսկ երկինքն է մեզ միացել։
Ես այդպես էլ չեմ

հասկանա երբեք, թե հանուն ինչի ինձնից խլեցին կիսակառույց (որի կառուցման համար դեռ չորս միլիոն վարկ պետք է մուծեմ ՎՏԲ բանկին) ու դեռ չապրած իմ տունն ու առավել ևս հայրականս տունը, եթե մենք Քարվաճառի դիրքերի ողջ երկայնքով նույնիսկ մի սանծիմետր չենք թողել թշ նшմին առաջ գա։ Ես դժվար էլ

կարողանամ բացատրել բոլորիդ, թե ինչ է նշանակում կառուցել 2 տուն Քարվաճառում, կյանքը մի կողմ թողնելով, ընկերներ կորցնելով պահպանել յուրաքանչյուր թիզ հողն ու հետո վաղ առավոտյան թաքստոցում լսել «իջեք տուն, ձեր վեշերը հավաքեք, որ ամսի տասնհինգին պետք է հանձնենք շրջանը»։ Ուղեղս միգուցե հասկանում է, սակայն այ սիրտս ու աչքերս չեն չորանում։

Թողնել 2 տուն ու գնալ «ընգնել քուչեքը»։ Միակ մխիթարանքս երևի նա է, որ թե ես ու թե եղբայրս ողջ ու առողջ մնացինք։ Փառք Տիրոջը։ Գնանք ու նորից կառուցենք, նորից սկսենք 0-ից, բայց թե ինչ սրտով… դժվար հասկանաք։
Հ. Գ. Նկար չէի հրապարակել պш տերազմի ողջ ընթացքում։ Այսպիսի տրամադրություն էր այնտեղ։ Այնտեղ, սш հմանին, սակայն ոչ թե հիմա ու ոչ այս պահին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *