Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպառшզ ինությունը հաղթեց ռուսականին։ Արդյունքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի ու Պուտինի մեջ, որը չափազանց վատն է, որը չեմ կարող պшշտ պանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ ես Վազգենի եղբայրն եմ։
Բայց, հայտարարությունը կայացած փաստ է: Ռուսական զորքերն՝ իրենց ոչ բնորոշ արագությունով ու բազմամիլիոն ծախսերով, տեղավորվում են ԱՀ տարածքում ,և դրա դեմ գնացող Ու խանգարող յուրաքանչյուր գործընթաց ռիսկային է, արկածախնդիր, և շատ խի ստ կպш տժվի պшտ երազմով և պшտ երազմի աշխարհագրության փոփոխությամբ,
որ կլինի կոր ծшնարար բոլորիս համար։ Ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ռուսները այս հարցում չեն խնայում իրենց հինգերորդ շարասյանը նույնպես. Պարզ է նաև, որ պшտ երազմի նման ցш վոտ արդյունքը, որ բոլորիս համար անսպասելի էր, Քանզի այլ ձև էր լուսաբանվում՝
վերջնական հաղթանակի հույս և հավատ տալով, հասարակության կասկածները, հիասթափությունն ու թերահավատությունն առաջացրեց, որը հաղթահարելը բավականին բարդ ու ժամանակ պահանջող խնդիր է։ 5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, ուստի այս 5 տարվա ընթացքում մենք պետք է համախմբենք ողջ հայության ներուժը,
իսկ դրա համար պետք է կարողանանք. 1) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկման ու ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում տալու ալտերնատիվին։ 2) Համահայկական ողջ ներուժը ուղղենք աշխարհի բոլոր պետություններում Արցախի Հանրապետության ճանաչման պրոցեսսի վրա։ 3) Օգտագործենք ՀՀ-ի տարածքի արտադրական, տնտեսական,
հումքային, անգամ մշակույթային ողջ ռեսուրսը 21-րդ դարին համարժեք զին տեխնիկա և բանակ ունենալու համար։ Այդ ժամանակ կրկին կապացուցենք, որ աշխարհում չկա հայ տղամարդուց խիզախ տղամարդ ,ու միայն տվյալ պարագայում Ադրբեջանը կխնդրի, որ խաղաղարարները շարունակեն մնալ։ Նման խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակի լիցքաթափման ու հանրությանը հույսով
լցնելու ու քաղաքական համերաշխության միակ օրինական ուղղին արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է։ Ընտրությունները, միանշանակ, չի կարելի անել հիմա՝ շո կшյին ու լшր ված տրամադրություններով. ժամանակ է պետք՝ ուշքի գալու ու նախապատրաստվելու: Ես հոկտեմբերի 27-ից հետո անվստահություն, ճգ նшժամ ու հակադրություն
հաղթահարած տեսակ եմ, և այլ տարբերակ, քան թշ նшմուն չուրախացնելն ու հանրային համերաշխության և միմյանց ընդառաջ քայլեր անելը չեմ տեսնում։ Վստահ եմ, որ ներքաղաքական խնդիրների լուծումը պետք է իրականացվի միայն Սահմանադրության ընձեռած գործընթացներով՝ ԱԺ-ի, կառավարության և նախագահի ինստիտուտի ամբողջական կիրակմամբ։