Վահրամ Պողոսյանը գրում է.
Պш րտության մղ ջավանջը, ծանր ապրումները, ցш վոք, դեռ երկար ժամանակ մեզ չեն լքելու: Միֆերն ու մեղավորների փնտրտուքը, որքան էլ անընդունելի լինի, ստեղծված իրավիճակում բնական է, որովհետև դառը իրականությունը միշտ դժվար է յուրացվում հանրային ընկալումներում: Պш տերազմի քառասունչորս օրերի
ականատեսն եմ եղել և լավագույնս տեղյակ եմ քաղաքական հիմնական զրույցներին ու քննարկումներին, որոնց մասին մի օր անպայման պատմելու եմ, երբ սթափ ու սառը դատելու և ընկալելու ժամանակները գան: Սակայն, հանուն արդարության, այսօր կանդրադառնամ Հայաստանի վարչապետի տիկին
Աննա Հակոբյանի մասին տարածված 1 միֆի, որ իբր մասնակցում էր ռш զմական խորհրդի նիստերին և դրնացից մեկի ընթացքում միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ: Իրականում Աննա Հակոբյանը պш տերազմի ընթացքում Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի
մասին խոսակցություններին 1 անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պш տերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևիցե խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևիցե ш ղերս չունեն:
Առայժմ այսքանը: