Դավիթ Սանասարյանը գրում է,
Ստանիսլավ Եժի Լեցն ասում էր՝ «Մենք գիտեինք, թե հասել ենք հատակին, սակայն ներքևից մեկը թակեց….»
Որոշել էի, որ լռելու եմ ու մեծ հաշվով լռում եմ դեռ, սակայն այս ծանր ու ճակատագրական օրերին, երբ վտш նգի ու
шղ ետի գլխավոր բաժինը դեռ առջևում է, երբ մեր մայրերից շատերը դեռ իրենց որդիների դի երը չեն ստացել ու զուգահեռաբար Եռաբլուրում ու այլուր մեր հերոս տղերքին ենք հու ղшրկավորում, որոշ ճակատագրապաշտ սր իկաներ
շարունակում են սուտն ու փորձում իրականություն խեղել։Չէի ցանկանում ասել, թե ինչ եմ արել, ու կարևոր չի, և իրականում բավարար չենք արել մեծամասնությունս, սակայն կանգնեն լրատվամիջոցների ու մարդկանց առջև ու հարցնե՞ն,
թե արդյոք Դավիթ Սանասարյանը գնացել է առш ջնագիծ, և իրենք իրենց պատասխանեն՝ ոչ, հուշում եմ, որ եթե իրականում ցանկանում են, թող փորձեն ճշտել, թե արդյոք Հադրութի սարերում մասնակցել եմ դի վերսիոն խմբի ճանապարհը փակելուն, թե ոչ, Հադրութում մասնակցել եմ
քաղաքի պաշտպանությանը թե ոչ, արդյոք Մատաղիսի կողմերը շուրջ տաս օր եղել եմ, թե ոչ, թիկունքային ապահովման մասով պետք էլ չի որ ճշտեն, կարևոր չի։ Ինչ արել եմ, արել եմ՝ «ոչ մի թիզ հող չզիջելու» գաղափարիս ու հողս պաշտպանելու նպատակով, և այսօր, ո՛չ հարգելի սր իկաներ, կեղծիքի
ձեր մենաշնորհը ստոպ տվեք, դրա ժամանակը չի։Թող ինձ ներեն կп րուստ ունեցած բոլոր ծնողները, կանայք, հարազատները, որ չդիմացա այս սш դրանքին, ինչ էլ արել եմ քիչ եմ արել, դուք որդի, ամուսին ու եղբայր եք կորցրել, հավերժ փառք ու խոնարհում։