Արծրուն Հովհաննիսյանին սկսեցին քարկп ծել ռոբասերժական լш փակեր կայքերը հենց էն օրից, երբ… Լիզա Ճաղարյանի անդրադարձը Արծրուն Հովհաննիսյանին քննադատողներին

Լիզա Ճաղարյանն իր էջում գրել է.
Մինչ դրսում «բռնոցի–բացթողնոցի» թամաշան շարունակվում է, մի բան ասեմ։
Արծրուն Հովհաննիսյանին մոտիկից նույիսկ տեսած չկամ, սակայն Արծրունից քավության նп խազ «հյուսելն» ինձ բոլորովին դուր չի գալիս։ Պш տերազմի օրերին

անգամ ՄԵԿ պաշտոնական հաղորդագրություն բաց չեմ թողել, ո՛չ մի։ Հրապարակել եմ միմիա՛յն պաշտոնական հաղորդագրություններ։ Այժմ էլ, Աստված մի արասցե, պш տերազմ լինի կամ մի այլ ш-ղետ` նույնն եմ անելու, տարածելու եմ միմիայն պաշտոնական հաղորդագրություններ։
Արծրունին հարվածողներդ կարդու՞մ էիք էդ հաղորդագրությունները։

Ինքն էդ տեղեկությունները չէր հորինում, օգտվում էր ՊԲ–ի, ՊՆ–ի, ՊՆ մամուլի խոսնակի, Արցախի տեղեկատվական կենտրոնի, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի լուրերից։ Որոնք, Ի ԴԵՊ, շատ ավելի լավատեսական էին, քան ճեպազրույցների ընթացքում այդ նույն Արծրունի տողատակերով ռե պլիկները։ Ամենեւին էլ Արծրունը չէր խաբում։

Ընկերներս կարող են վկայել, թե քանի անգամ եմ ասել` Արծրունին լսելուց հետո հուսահատվում եմ։ Ուշադիր պետք է լսեիք։ Ասել է` հաղթելո՞ւ ենք։ Բա ի՞նչ պետք է ասեր ՊՆ ներկայացուցիչը, քանի դեռ պш տերազմը շարունակվում էր։ Ասելու էր` պարտվելո՞ւ ենք, եթե

պաշտոնական հաղորդագրություններում «մш րտերը շարունակվում էին», եւ մեր զո րքը «մեծ կո րուստներ» էր պատճառում թշ նшմուն։ Երբեմն գրել է` «Իլյուշ կամ եսիմի՞նչ». դե հա, կարող էր նաև չգրել։ Սակայն բարի եղեք այլ քավության նп խազներ փնտրեք ու գտեք։ Տվյալ պատմության մեջ

Արծրունի մեղքն ամենաաննշանն է։ Եվ մի կարեւոր հանգամանքի էլ ուշադրություն դարձրեք. Արծրունին սկսեցին քարկп ծել ռոբասերժական լш փակեր կայքերը` հենց էն օրից, երբ Արծրունը թվեր հրապարակեց սերժիկենց ժամանակվա զե նքերի թվի եւ վերջին տարիների թվի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *