Երեկ տեղեկություն եղավ, որ նոյեմբերի տասնմեկին Արցախ վերադարձող չորս քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: Կпրած քաղաքացիներից 1-ի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական
տիրույթում տարածված գե րիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն: Դեպքը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության եւ ռուս խաղաղապահների Ղարաբաղ մուտքի հաջորդ օրը: Այսինքն, եռակողմ հայտարարության 2 կողմերը՝ Բաքուն եւ ՌԴ-ն, չեն կատարել ստանձնած պարտավորությունը: Կարող են անշուշտ լինել առարկություններ,
որ դա եղել է այնժամ, երբ դեռ խաղաղապահները լիարժեք չէին տեղակայվել ԼՂ-ում: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Բաքուն չի դադարեցնելու սш դրանքները ԼՂ-ում մնացած հայ բնակչության դեմ, առավել եւս, որ եռակողմ հայտարարության դրույթներով հայ բնակչությունը մնացել է
պш տանդի կարգավիճակում, եւ այդ հանգամանքն առավել ընդգծվելու է դրույթների իրագործմանը զուգահեռ: Հայ բնակչության գործոնը ԼՂ-ի պատմամշակութային հուշարձանների հետ միասին խաղարկվելու է ներկայիս իրագործվող քաղաքականության համար: ՀՀ-ում որեւէ մեկը մտածո՞ւմ է այս մասին: