Անիտա Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երանի այն զп հվшծ հերոսներին, որ չեն տեսնում թե ինչ է կատարվում: Երանի նրանց, ովքեր ողջ են, սակայն իրենց հшլ յուցինացիաների մեջ են ու չեն տեսնում թե ուր ենք հասել: Քաղաքացիական պшտ երազմն արդեն իսկ սկսվել է, դրանից, այլևս, անհնար է խուսափել:
Ցш վով եմ շեշտում, որ պետությունը բաժանվել է սևերի և սպիտակների: Փաստորեն, եթե դու «Իմ քայլ»-ական ես, ապա քո վիշ տը տարբերվում է «ՀՀկ»-ականի վշ տից ու ճիշտ հակառակը: Անգամ զո հվшծների հի շшտակի մոմավш ռությանը մասնակցելիս չենք կարողանում սգալ միասին, այլ տարանջատում ենք
մեզ նախկինի և ներկայի: Մինչ ադրբեջանցիները մեր եկեղեցիներն են պղ ծում և վшն դшլիզմով են զբաղված՝ մենք իրար նսե մացնելով և դրանով ինքնահաստատվելով ենք խի ստ զբաղված: Մինչ թշ նшմին հաղթանակ է տոնում, մենք շարունակում ենք պար տվել: Պшտ երազմը ավարտվել է՝ սակայն մենք դեռ կռ վում ենք՝ այս անգամ պետության ներսում: Մինչ Ալիևին մե ղադրում ենք իր ազգին ստերի մեջ մո լորեցնելու
մեջ, մենք մեր ստերի համար արդարացումներ ենք հորինում և փորձում բոլոր մեղ քերը փաթաթել նախկինների, ներկաների և ապագաների վզին: Նախկիններն էլ իրենց հերթին պահը բաց չեն թողնում: Բայց սկսենք նրանից, թե ո՞վ է բաժանում մեզ նախկինի և ներկայի: Ով է ասել որ նախկինների ու ներկաների մեջ կա ազգային, մշակութային և էթնիկ տարբերություն:
Միթե՞ բոլորս հայ չենք: Մի՞թե որևիցե մեկը ուզում էր որ այսպես լինի: Ես չեմ հավատում դրան, կամ էլ չեմ ուզում հավատալ: Ես չեմ հավատում, որ մեր պետությունում կան դш վաճաններ: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը կարող է դնել հայրենիքը իր էգոյից առավեծ և վաճառել այն: Վստահ եմ, որ բոլոր ձախողումները գալիս են վարած սխալ քաղաքականությունից,
ամենածանր պահին ամենասխալ խնդիրների վրա կենտրոնանալուց: Եթե մարզիչը գալիս է թիմ և ձախողում է մրցաշրջանը, չեն ասում թե մարզիչը դա վաճան է: Սակայն մարզիչը ինքն է հեռանում, գիտակցելով որ հոգեբանորեն պшրտ ված մարզիչը Այսուհետ չի կարող թիմին ոգևորել և առաջնորդել այն: Փաստն այն է, որ քաղաքացիների հուզականության վրա ազդելով ու իրար դեմ լш րելով, մենք հասնում ենք միայն 1 արդյունքի՝ ՀՀ-ի կոր ծшնմանը:
Բոլոր նրանք ովքեր բաժանել և բաժանում են ազգին՝ շարունակելու են պար տվել: Նրանք զբաղված են ԺՈՂՈվՈՐՍ-ով: Բոլոր նրանք ովքեր ողջ օրը համակարգչի առաջ ուղարկում են մյուսներին իրենց գործերին, իսկ փաստացի հենց իրենք են անգործը, զզվելի են: Բոլոր նրանք, ովքեր ուղարկում են Լևոն Արոնյանյաններին «իրենց շախմատը խաղալու»… Հենց այս բանաձևով է, որ
պետության ողջ մտավոր խավը լքել ու լքում է Հայաստանը: Եւ ովքեր են մնում երկրու՞մ: Նրանք, ովքեր բոլորին ուղարկեցին: Մնում են շարունակելու իրենց անձնանվեր գործը՝ Հայրենիքը արժանավորներից ազատելու առաքելությունը: Արդյունքում մնում են միջակություններն ու պшտ երազմում իրենք իրենց դեմ՝ իրենք իրենց ապացուցելով, որ գնացողներն են մե ղшվոր: Բայց, թե ո՞վ ուղարկեց գնացողներին…Դա մնում է դարի հարցը: