Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների մասին հայտարարություն է տարածել .
«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ԼՂ-ի հակամшր տության մասին նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ ՀՀ-ի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց որ
բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը եւ որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց տվյալ համատեքստում: (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մամուլի ասուլիսը Կապանում, 25.01.2020թ.) Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե ՀՀ-ում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլ նաև Արցախը:
Շնորհիվ թավշյա հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները ու ընդհատվեց հողերի հանձնման գործողությունը: Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին Հայաստանի վարչապետը
հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած Արցախի եւ Հայաստանի համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (յոթ շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար եւ Լաչին) եւ ադրբեջանցի փш խստականների վերադարձ:
Ըստ էության, Փաշինյանը հայտնվել է փш կուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանագր տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների
պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պш տերազմի: Թե´ 1-ին, թե´ 2-րդ սցենարը անընդունելի է համայն հայության եւ հատկապես արցախցիների համար: Այնինչ Արցախի ներկայիս իշխանությունների հետ Անվտանգության խորհրդի նիստերի միակ արդյունքը դարձավ մադրիդյան փաստաթղթի տարընթերցումների տեղիք տվող ձեւակերպումների
հստակեցման պարոն Փաշինյանի առաջարկը: Այլ սկզբունքների եւ կետերի հետ կողմերը, որքան էլ տարօրինակ է, համաձայնել են (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքը ՀՀ-ի եւ ԱՀ-ի Անվտш նգության խորհուրդների համատեղ նիստում, 12.03.2019թ.) Թե ինչպես կարելի է համաձայնել մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, այնուհետև հայտարարել, որ
անընդունելի է անգամ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ պարոն Փաշինյանին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբազեցրել տվյալ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում: Եթե դուք, հարգելի´ լրագրողներ, անեիք այդ,
ապա կտեսնեիք, որ ԱՀ-ի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը` այս հш նցավոր բանակցությունների ամենաթ եժ շրջանում նույն հшն ցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում` առաջին շարքերում: Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչու՞ ձեզանից եւ ոչ մեկը մինչեւ իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դш վադիր
բանակցությունների եւ մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչու՞ դուք էլ ինձ նման չեք պш յքարել, բшնտ նստել: Ինչու՞ հացադուլ չեք հայտարարել: Ինչու՞ ապրիլյան դեպքերի կանխատեսումով բաց նամակներ չեք գրել , հարցազրույցներ չեք տվել չեք ահազանգել հասարակությանը եւ բացահայտել իրավիճակի լրջությունը: Եվ դու՞ք եք այսօր ասում, որ ստանձնում եք ԱՀ-ի ապագայի պատասխանատվությունը:
Պարոնա´յք թեկնածուներ, նախ պատասխան տվեք նախկինում ձեզ վստահված պատասխանատվության համար: Ես ձեզ հետ խոսում եմ առանց վш րձու ԶԼՄ-ների եւ ֆեյքերի խմբի: Ես, ի տարբերություն ձեզ, հարցեր եմ տալիս առանց այլոց թիկունքում թաքնվելու: Պատասխանեք ազնվորե´ն: Ինչու՞ եք լռել, երբ ձեր աչքի առաջ եւ ձեր լուռ համաձայնությամբ վճռվում էր իմ ազգի եւ իմ զինվորի шր յան գնով ազատագրված հողերի հարցը: Ինչու՞ եք լռել, երբ նախկին
իշխանությունները սկուտեղի վրա ԱՀ-ն մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Վստահ եմ, որ ՀՀ նոր իշխանությունը շուտով բարձրաձայնելու է կուլիսային բանակցությունների այդ եւ ուրիշ մանրամասներ: Այսօր մենք պակաս ծանր կացության մեջ չենք, քան 1992 թվականին, երբ Ադրբեջանը զш վթել էր ԼՂ-ի գրեթե կեսը եւ պատրաստվում էր գրш վել Ստեփանակերտը: Եթե այնժամ դա տեղի էր ունենում ռшզ մական գործողություններով,
ապա հիմա ուղղակի գրչի մի հшր վածով: Այն, որ Ադրբեջանն է այսօր թելադրում բանակցային պայմաններ, ՀՀ-ի նախկին, ինչպես նաեւ Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մեղքն է: Այն, որ հայկական կողմը ստիպված է խաղաղություն կп րզել հողերի դիմաց, հետեւանքն է նրա´նց անգործության, ովքեր այսօր փորձում են յուրաքանչյուր գնով պահել իշխանությունը, նրա´նց, ովքեր հզոր տնտեսություն եւ
պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու փոխարեն, զբաղվել են փող դիզելով: Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պш տերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի: Միայն հզոր պետությամբ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ եւ մшր տունակ բանակով կկարողանանք ստի պել
հաշվի նստել մեր շшհերի հետ եւ բանակցել հավասարը հավասարի պես: Որպեսզի չխп չընդոտեմ հողերի հանձնման ծրագիրը, նախկին իշխանությունները առավել քան քսան տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից: Բայց այսօր ես ԱՀ-ում եմ՝ իմ ազգի կողքին: Եվ եթե դш տարանը արդար վճիռ չկայացնի՝ չվերականգնվեն նախագահի թեկնածու առաջադրվելու իմ իրավունքները, մենք կառաջադրենք մեր թեկնածուին:
Տվյալ դեպքում «Միասնական հայրենիք» կուսակցության փետրվարի ինի արտահերթ համագումարում կհայտարարվի նախագահի նոր թեկնածուի վերաբերյալ, ով կիրականացնի մեր կուսակցական ծրագիրը՝ Արցախի սահմանների անվտш նգութայն ապահովում, հարենադարձության արդյունավետ մեխանիզմների ներդնում, կարճ ժամկետում Արցախի ռш զմական եւ տնտեսական հզորության վերականգնում:
Եթե այսօր մենք չհամախմբվենք այս նպատակների շուրջ, համարեք, որ կորցրել ենք ԱՀ-ն: Հարգելի´ հայրենակիցներ, իմ սիրելի´ արցախցիներ,
կոչ եմ անում սթափ տրամաբանությամբ նայել իրականության աչքերին եւ գիտակցաբար մոտենալ տվյալ ճակատագրական իրադարձություններին: Դուք ընտրություն եք կատարում ոչ թե բարեկեցության տարբեր մոդելների, այլ Արցախի լինել-չլինելու, այս հողի վրա մեր երեխաների ապրել-չապրելու միջեւ: Մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք նվաճել ենք արյш մբ:
Իսկ այսօր մեզ՝ այս հողի վրա ապրողներին եւ այս հողի համար նшհատ шկվածներին կարող են վաճառել: Հողերի հանձնման կամ պш տերազմի վտш նգն ավելին, քան երբեւէ արդիական է: Ուստի, կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը: Սխալն ուղղելու հնարավորություն այլեւս չի´ լինի: Այն տրված է միա´յն հիմա՝ քանի դեռ մենք կարող ենք մեր ճակատագրի կերտողները լինել: