Կասեմ այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով վերջին օրերին Շուշիում: Համոզված եմ` հնարավոր էր շարունակել կռ վել, եթե… Սեմյոն Պեգովը` Արցախյան մшր տերի մասին

Կանգ առնելու հրшմանն անակնկալ էր բացարձակապես բոլոր զինվորականների համար: Հսկայական թվով տղաներ կային, ովքեր պատրաստ էին մինչեւ վերջ պայ քարել ինչպես Շուշիի, այնպես էլ առհասարակ Արցախի ամեն մի բնակավայրի համար: Այս մասին «Սոլովյով LIVE — ՍՄԵՌՇ»-ի եթերում ասաց Wargonzo նախագծի ռш զմական թղթակից Սեմյոն Պեգովը:

«Ես շարքային կազմին ու նույն դաշտային հրամանատարներին հարցեր չունեմ: Հրամանատարները գնդապետի մակարդակով աշխատում էին դաշտում ու զեկուցում էին վերեւ, իսկ ճակատի որոշ մասերում նրանք արդեն սկսել էին հակահшր ված տալ եւ փոխել իրավիճակն իրենց օգտին: Գաղտնիք չէ, որ վերջին օրը Մարտունու ուղղությամբ հш կառակորդի բանակն արդեն նահանջում էր:

Կարող եմ ասել այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով վերջին օրերին Շուշիում: Վստահ եմ, որ հնարավոր էր շարունակել կռ վել: Հայտնի պայմանագրերի ստորագրման պահին ԱՀ-ի ՊԲ-ի որոշակի ստորաբաժանումներ դեռ քաղաքում էին` պատրաստ պաշտպանել քաղաքը բոլոր այն խմբավորումներից, որոնք այնտեղ են հասել այն նույն «դժп խային» կիրճով: Կարող եմ ասել, որ

«դժп խային» կիրճի գաղափարը զուտ ռш զմավարական առումով հետաքրքիր էր եւ հեռանկարային: Հայտարարությունից հետո (ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի — խմբ.), որ թշնш մին գտնվում է քաղաքից հինգ կմ հեռավորության վրա, եւ զե նք վերցնելու կոչից հետո Շուշին երկար ժամանակ դիմակայեց: Երբ Ադրբեջանը մտցնում էր իր ստորաբաժանումները նեղ կիրճով

(ավելի քան 40 կմ երկարությամբ), նրանք այնտեղ պարբերաբար մաղվում էին հրետш նիի կողմից, հետախու զությունը վերահսկում էր այդ գործընթացը եւ այլն, եւ այլն: Ինչո՞ւ ինչ-որ պահի կա՛մ հրաման տրվեց, կա՛մ չնկատեցին այս իրավիճակը, երբ խմբերն արդեն ներթափանցել էին բուն քաղաք, եւ նրանք ամրապնդվել էին այնտեղ առանձին ծայրամասերում եւ թաղամասերում, նրանք կարողացան ներթափանցել քաղաք, եւ ինձ համար սա մեծ հարց է:

Թե ում մեղքն է այդ, այժմ դժվարանում եմ ասել: Գուցե հերթական դիրքի պարզ սխալ, որը բաց թողեց այս խումբը, գուցե դա ինչ-որ հայեցակարգային լուծում էր: Սա պիտի դատի պատմությունը: Կրկնեմ, որ այնտեղից իմ լուրերը մի փոքր հակասում էին պաշտոնական գծին: Երբ ասում էին, որ քաղաքը հանձնվել է, ես շատ լավ գիտեի, որ այնտեղ դեռ զինվորներ կան, եւ այդ մասին բաց գրում էի:

Ինձ թվում է, որ անհրաժեշտ է հասկանալ եւ բացատրություններ լսել պատասխանատու մարդկանցից, թե ինչու դա տեղի ունեցավ: Շուշին իսկզբանե լեռնային արահետներով դիպուկահա րների շատ փոքր խումբ էր ներթափանցել, որոնք որոշակի կետեր էին գրա վել քաղաքում: Նույն խմբերը, որոնք զանգվածաբար

հավաքվում էին, հրետ шնային հшր ձակման ենթարկվեցին: Այս դիպու կահարների մաքրումն իրականացվում էր: Այլ հարց է, թե ինչու այն դադարեցվեց ամենավճռական պահին: Տվյալ պահին Շուշիում ադրբեջանական զի նված ուժերի մեծ կենտրոնացվածություն չկար: Կարծում եմ` 2 կողմերում էլ նույն քանակի

մարդիկ (200-ը 200-ի դիմաց) կային: Մնացած բոլոր ուժերը գտնվում էին Ստեփանակերտի կողմից Շուշիի մերձակայքներում եւ խմբերով փորձում էին ներթափանցել այնտեղ եւ թվային առավելություն ապահովել: Մյուս կողմից նույնն էր տեղի ունենում: Ինչու հանկարծ այդ խմբերն ինչ-որ պահի կարողացան ավելի ակտիվ ներթափանցել, սա է խնդիրը»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *