Նախ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտնեց պш տերազմի ավարտի մասին: Ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, ըստ որի`ԱՀ մի շարք տարածքներ անցնում են Ադրբեջանին, իսկ ռուս խաղաղապահները տեղակայվում են ԱՀ-ում:

Այս համաձայնագիրը հանրության լայն զանգվածի մոտ դժգոհություններ է առաջացրել: Դա փաստում է այն, որ շուրջ տասնյոթ կուսակցություններ հանրահավաք են կազմակերպել` պահանջելով վարչապետի հրաժարականը: «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ
Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում գնալով մեծանում է դժգոհությունն ԱՀ-ում ռուսական զп րքերի գործողություններից։ Էրդողանը Թուրքիայի խորհրդարան է բերում Ադրբեջան զп րք մտցնելու օրինագիծ։ Թուրքերը Իգդիրում կուտակում են նորանոր զп րամիավորումներ։ Իրոք չենք հասկանում,

որ պш տերազմը դեռ չի ավարտվել, իսկ սպш ռնալիքները անգամ ավելին կարող են լինել քան կային մինչ այժմ? Հ. Գ. Ազատության հրապարակում ռш զմական դրության պայմաններում աթոռակռիվ տվող նախկիններին մանկական ալբոմներ բաժանեք թող շարունակեն թիթեռ նկարել»։