Նախ նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, շատ դժվար որոշում եմ կայացրել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ
ղարաբաղյան պш տերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության բովանդակությունը, որ արդեն կա, աննկարագրելի ցш վոտ է անձամբ ինձ եւ համայն հայության համար:Այդ որոշումը կայացրել եմ ռш զմական իրադրության խորը վերլուծության ու տվյալ
իրադրությանը ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ տարբերակն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն տեսաուղերձով: Սա հաղթանակ չէ, բայց պարտություն էլ չի կարելի կոչել, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես
համարում: Մենք մեզ երբեք պш րտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար: Խոնարհվում եմ մեր բոլոր նш հատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առջև,
ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը: Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՜ Արցախը:
Ձեզ ենք ցանկանում ներկայացնել զինվորների կոչը համայն հայությանը
Տեսանյութը` ստորև