Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն կարող են Ղարաբաղի հարցում անակնկալ մատուցել Ռուսաստանին ու Թուրքիային

Lragir.am-ը գրում է. Ամերիկայի պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտգործ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, հայտարարել է, որ «ԱՄՆ-ը, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը ԼՂ-ի հակամшր տության լուծումն է:

Հենց տվյալ շրջանակներում էլ անհուաժեշտ է իրավիճակը կարգավորել»: Միաժամանակ նա հայտնել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայի ռшզ մական ներուժի աճով: «Մենք նման մտահոգություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների մակարդակում, այնպես էլ հրապարակավ: Եվրոպան եւ Ամերիկան պետք է միասին ձգտեն համոզել Էրդողանին, որ այդպիսի

գործողությունները չեն բխում իր ազգի շահերից»: «ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամшր տությունների ինտերնացիոնալացումը կпրծ անարար է եւ վնш սում է բոլոր առնչվող երկրներին»,- հայտնել է նա: «Հենց այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունը Լիբիայում՝ խոսքը լինի ՌԴ-ի, Թուրքիայի եւ այլոց վերաբերյալ: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին», ասել է Ամերիկայի պետքարտուղարը: ԼՂ-ի

օկու պացիայի մասին ռուս-թուրքական համաձայնությունը, որը ձեւակերպվեց որպես եռակողմ հայտարարություն, հարցեր է առաջացրել Մինսկի խմբի համանախագահների՝ Ամերիկայի ու Ֆրանսիայի մոտ: Հայտարարության հրապարակումից հետո այս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարեցին, որ դեռ պետք է հետեւեն, թե ինչ է իրենից ներկայացնում այն եւ ինչ հետեւանքներ է

ունենալու: Միեւնույն ժամանակ, նրանք դրեցին նաեւ Մինսկի խմբի կարգավորման շրջանակում ԼՂ-ի այն տարածքների հարցը, որտեղից տեղահանվել է հայ բնակչությունը: Ռուսաստանը հայտարարել է, որ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ եռակողմ հայտարարության մասին խորհրդակցություններ չեն արել: Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել պարբերաբար տեղյակ պահել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային իրականացվող

միջոցառումների մասին: Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն նաեւ անորոշ հղումներ է անում Մինսկի խմբի շրջանակում կարգավորման մասին, սակայն իր վերջին հարցազրույցներից մեկում Լավրովը հստակ բացառեց ԼՂ-ի որեւիցե կարգավիճակի հնարավորությունը, ինչը հակասում է Մինսկի խմբի շրջանակում կարգավորման տրամաբանությանը: ՌԴ-ն ներկայում փորձում է ԼՂ-ում ներգրավել միջազգային տարբեր կառույցների, մարդասիրական խնդիրների եւ կրոնամշակութային

հուշարձանների պահպանման հարցերում: Նկատելի է, որ Մոսկվան ձգտում է միջազգայնորեն լեգիտիմացնել իր հեղինակած եռակողմ փաստաթուղթը, բայց այդ ուղղությամբ առայժմ հաջողություններ չունի: Բարդ է ասել՝ արդյոք Մինսկի խմբի համանախագահներ Ամերիկան ու Ֆրանսիան լրջորեն կփորձեն վերականգնել իրենց դիրքերը Ղարաբաղյան կարգավորման հարցում: Ամեն դեպքում, Մինսկի խումբը

պաշտոնապես կա, այն ունի միակ մանդատը հարցի կարգավորման համար, եւ սա անկասկած լծակ է միջազգային հարաբերություններում: Ի վերջո, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք հանդես են գալիս Ղարաբաղի կարգավիճակի օգտին, կարող են այդ խնդիրը «կախել» ՌԴ-ի ու Թուրքիայի վրա, իսկ ինչ որ պահի նույնիսկ միակողմանի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելով Ռուսաստանին ու Թուրքիային: Եռակողմ հայտարարությունն այդ իմաստով միջազգային լեգիտիմություն չունի, անգամ Նիկոլ Փաշինյանի ստորագրության պայմաններում, թեեւ հենց այդ հայտարարության դրույթների համաձայն կոնկրետ գործողություններ են արվում, ոչն չшցնելով Ղարաբաղի սուբյեկտությունը եւ ամբողջությունը: Բայց ինքնորոշման իրավունքը մեծ ուժ է, եւ անգամ տվյալ

պայմաններում ԼՂ-ի մասին որեւիցե միջազգային ակտը բաց է պահելու տվյալ հարցը եւ դրա համար պատասխանատուների շրջանակը: Սա հնարավորությո՞ւն է հայկական դիվանագիտության համար: Դատելով Հայաստանում քաղաքական դասի ներկա դրսեւորումներից ու հռետորաբանությունից, նրանց նման հարցերը չեն հետաքրքրում, ավելին՝ չի երեւում անգամ նման խնդիրների գիտակցումը: Եթե լիներ այդ գիտակցումը, իրավիճակը Ղարաբաղում կզարգանար այլ կերպ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *