ՄԻ քանի կարևոր բան գրեմ: Եթե սրա վերջը չտրվի, ապա…Սամվել Մարտիրոսյանի վերլուծությունը, որ պետք է կարդա յուրաքանչյուրը

Սամվել Մարտիրոսյանը գրում է. ՄԻ քանի բան գրեմ․ ա․ Պшտ երազմը ավարտված չէ բ․ Չափազանց ծանր է, սակայն պետք է չկորցնենք մեզ։ Ու չկп տրվենք։ գ․ Երբեք ամեն բան կորցրած չէ։ Մենք կորցրել ենք պետականությունը, սակայն 6 դար հետո վերականգնել ենք։ Հետո էլի ենք կորցրել և էլի ենք ոտքի կանգնել։

Չմտածենք, որ մենք հայոց պատմության ամենաբարդ փուլում ենք գտնվում, ու մենք ամենամե ղքն ենք։ Մեզ բարդ է, բայց հաստատ 20-րդ դարի 1-ին կեսը ապրածների տш ռապանքներին համեմատվել իրավունք չունենք։ դ․ Պետք է մտածենք հաջորդ հաղթանակի մասին։ Հաղթանակների։ Եթե չմտածենք, իմացեք, որ այսպես չի մնալու, գլխներիս են նստելու էլ

ավելի, եթե թողնենք։ ե․ Պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Սենց մնալ չի կարող։ Բայց իրավիճակի կայունացումից հետո։ Սակայն ոչ հեռավոր ապագայում։ զ․ Պետք է յուրաքանչյուր մեկը անի ամեն բան, որ մենք խուսափենք քաղաքացիական պшտ երազմից։ Այ սա կլինի աններելի յուրաքանչյուրիս համար։ Այս պահին կառավարությունը

պետք ա իրան կпտ որելով հասնի հնարավորինս լավ պայմանների այն կետերում, որտեղ պայմանագրում չկա հստակություն։ Օրինակ, Sarhat Petrosyan-ի մոտ կա քարտեզային այլընտրանքի տարբերակ, որը, կարող է եւ աշխատի։ Չգիտեմ, սակայն փորձել պետք է։ ը․ Պետք է գիտակցել, թե բանակում այն ովքեր էին, որ էսքան տարիներ խոչընդոտել են զարգացմանը։

Դեռ ապրիլյանին պարզ էր, որ հիմնական մեր կп րուստները եղել են դրոններից եւ ճշգրիտ զեն քից։ 4 տարի մենք թեթեւ բզբզացել ենք, շարունակել ենք պատրաստվել հին պш տերազմի։ Չնայած, որ հետո էլ աչքներիս առաջ էր Սիրիան ու Լիբիան, ուր դրոններով էր յուրաքնչյուր հարց լուծվում; Իսկ մենք ոչ միայն նորմալ

արտադրություն չենք դրել — լայնածավալ, ոչ հատիկ-հատիկ — այլ նաեւ հետեւություններ չենք արել։ Բոլոր ձայնագրություններին երեւում է, որ մեր զրш հատեխնիկայ պաշտպանությունը չի ենթադրել դրոնային գր пհ։ ԶԻնվորներին չեն սովորացրել, որ 50 հոգով մի տեղ չկուտակվեն։ թ․ Բացարձակ անհոգություն եւ մեծամտություն, անգրագիտություն եւ բարդակ բոլոր ոլորտներում։

Եթե սրա վերջը չտրվի, մենք իսկապես կխորտակվենք։ Մենք պետք է դադարենք լինել բառադիների հանրապետություն։
ժ․ Կրթություն եւ գիտություն — սրանք պետք է բանակի պես առաջնայնութուն դառնան եւ դադարեն լինել բյուջեում ծուռ վիզ կանգնածները։ Դեռ այսքանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *