Ալեն Սիմոնյանը գրել է. Հարգելի ընկերներ, վաղուց էի ցանկանում այս գրառումն կատարել, սակայն գիտակցելով, որ թե՛ իմ, թե՛ մեր ժողովրդի հույզերը չափազանց լարված են, հետաձգեցի։ Անգամ հիմա ես պատրաստ չեմ խոսել այն ողբե րգության մասին, որը տեղի ունեցավ։ Ասելիքներ շատ կան, սակայն ըստ հերթականության, իր ժամանակին։ Այս օրերին, սոցհարթակը
ողողված է ստի ու շահարկումների մեծ ալիքով։ Ուստի ցանկանում եմ մի քանի տեղեկություն հայտնել ձեզ։ Մի հոգեկան հիվանդ, ստոր, ստш հակ, ով ծաղրում էր ռուսաստանաբնակ հայերին, երբ մեր հայրենակիցները ծիրան էին առնում, որ աջակցեին մեր առևտրականներին, որոշեց իմ հանդեպ հաշվեհարդար իրականացնել Մոսկվայում։ և ցш վալին նա է, որ հեղինակավոր հայկական զլմ-ներ լծվեցին այդ
կոչը տարածելու քայլին, որ հանկարծ ոչ մեկի աչքից չվրիպի հաշվեհարդարի հայտարարությունը։ Գնահատականը թողնում եմ Ձեզ։ Հիասթափեցնեմ այդ բոլորին, ես իրոք նոյեմբերի 5-11-ը գտնվել եմ գործուղման Ռուսաստանում` Մոսկվա քաղաքում, ունեցել եմ բազում հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության դումայի գործընկերների, Դաշնային խորհրդի գործընկերների,
հոգևորականների, քաղաքագետների և հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ոչ մի ընդ հարում չեմ ունեցել։ Գործուղման ավարտից հետո, ունենալով բազում ընկերներից հրավեր մնալու նաև իրենց տանը, մերժ ել եմ և 1 օր հետո` նոյեմբերի տասներեքին, վերադարձել եմ ՀՀ։ Այդ չարաբաստիկ գիշերը ես, իրոք, շատ եմ վախեցել իմ երկրի իմ ընտանիքի
ապագայի համար։ Քանզի համոզված եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ, կառավարության շենքում, Ազգային Ժողովի շենքում, կառավարական առանձնատանը, նախապես պլանավորված էր։ Այդ գիշերը հիսուն հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ ու րոպեի տարբերությամբ մեր տան բակում խաչվել կնոջս ու
հինգ տարեկան աղջկաս տատիկի հետ։ Այդ գիշեր մեզ պետք է սպш նեին, էդպես էր պլանավորած։ Հաջորդ անհեթեթ սուտը նա է, որ ես իբր ֆեյքերի բանակ եմ ղեկավարում։ Մարդիկ, ովքեր նման բաներ են տարածում, իրենց չափանիշներով են չափում դիմացինին, մտածում, որ եթե իրենք լինեին, ապա ֆեյքերի բանակ կունենային և կղեկավարեին։ Դա է իրենց մտածելակերպի և հաջողության չափանիշը։
Ես աշխատում եմ պատգամավորների, նախարարների, հեռուստատեսությունների ու լրագրողների հետ և ձեր մանր երազանքներն ինձ մի վերագրեք։ Երբ որևէ բան եմ ցանկանում ասել, ձեզ ասում եմ իմ դեմքով` ձեր երեսին, և դուք դա հստակ գիտեք։ Իսկ шր յան հոտ զգացած բորենիներին, որոնք ատամները կռճտացնելով, հավաքվեցին ընկածի վրա ինքնահաստատվելու, վրեժխնդիր լինելու նպատակով,
ասեմ՝ շտապեցիք, ձեր և ձեր տերերի ժամանակը չի գալու։ Մենք արժանապատվորեն կռ վել ենք ու պարտվել, մենք ընկել ենք , սակայ չենք ծնկել։ Մենք վիր шվոր ենք, սակայն չենք մե ռել։ Եվ վերջում, ես ցանկանում եմ մեր այն բոլոր հայրենակիցներից, ովքեր անկեղծ զայրացած են, ՀԱՅ մարդուց, որտեղ էլ նա լինի, ներողություն խնդրել, որ գուցե մի
բան այնպես չեմ արել, ինչ-որ բանում հիասթափեցրել եմ։ Ցանկանում եմ ասել, որ ընդունում եմ ձեր զայրանալու իրավունքը և ցш վում, որ այս հարցում չեմ արդարացրել որևէ սպասումներ։ Այն դժ ոխքը, որի միջով անցնում ենք և անցանք, մարդու ու ժերից, իրոք, վեր է։ Ես նաև ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ ես մш հացել եմ ամեն մե ռնողի հետ, արտասվել եմ յուրաքանչյուր ձեր արտասուքի հետ, և ծնկի եմ իջնում մեր բոլոր նш հատակների առջև։ Կեցցե Հայ ազգը,
Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը և Աստված մեզ բոլորիս օգնական: