Անի Քոչարը գրել է. Շատ մեծ ցш վով ընդունեցի Տիկին Ռիտայի մш հը: Նա ինձ մոտ տպավորվել է որպես շատ զգացմունքային, պարզ ու անմիջական անձ: Մի քանի դրվագ կարող եմ պատմել նրա մասին, որը էլ ավելի պարզ է ցույց տալիս նրա մարդ տեսակը:
2013 թ.-ին մի մեծ միջոցառման էի հրավիրված, որում նաև ելույթ պետք է ունենայի, անդրադառնում էի հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց խնդիրներին և մեր երկրում հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությանը: Ելույթս զգացմունքային ստացվեց, իսկ նա սկզբից մինչև վերջ,
ելույթիս զուգահեռ արտասվեց: Միջոցառումից հետո մոտեցավ, մենք մինչ այդ երբևիցե չէինք հանդիպել: Այնքան անմիջական, պարզ եւ համեստ էր: Մեկ ուրիշ առիթով (ինձ մի հուսահատ մայրիկ էր դիմել, ում երեխային խլել էր թուրքաբնակ հայրը և դш տական գործընթացների համար նրան բավական կլորիկ գումար էր անհրաժեշտ, ես այդքան գումար չունեի օգնելու համար, որոշեցի դիմել այդ ժամանակվա առաջին տիկնոջը), բաց նամակով դիմեցի Տիկին Սարգսյանին:
Ժամեր անց ինձ հետ կապ հաստատեցին և գումարը փոխանցեցին այդ երիտասարդ մայրիկին, ինչի շնորհիվ նաև արդյունքում նա հետ վերադարձրեց իր բալիկին: Օրինակները բազում են, որոնք ցույց են տալիս ժպտադեմ ու բացսիրտ այս տիկնոջը, ում մ шհն անժամանակ էր: … նա ընդամենը 58 տարեկան էր: Հիվանդությունը խլեց նրա կյանքը: Ցш վում եմ շատ և հոգուն հանգստություն մաղթում: Թող ննջի խաղաղությամբ:
Լույս իջնի հոգուն: