Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե…Վլադմիր Պուտինի կարևոր հայտարարությունն ու դիտարկումները

Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե.․։
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24 հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումից 1 շաբաթ անց: Հաշվի առնելով այն փաստը, որ Պուտինը որոշեց ծավալուն՝ 36 րոպեանոց անդրադարձ կատարել

թեմային՝ անհրաժեշտ է եզրակացնել, որ ԼՂ-ի շուրջ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, արդեն իսկ ՌԴ նախագահը ստորագրված փաստաթուղթը պաշտպանելու անհրաժեշտություն է տեսնում: 1-ինը՝ հարցազրույցի տողատակերից կարելի էր հասկանալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն դժգոհություն են հայտնել Պուտինին՝ Թուրքիայի հետ սեպարատ բանակցություններ վարելու,

ավելին՝ նոյեմբերի ինին փաստաթուղթ պատրաստելու ու ստորագրելու համար:Պուտինը թեթեւ ակնարկ կատարեց, որ այդ օրն է փաստաթուղթը պատրաստվել՝ իր կողմից բազում հեռախոսազանգերի արդյունքում, եւ «արագ որոշումներ էին անհրաժեշտ», նա նույնիսկ փորձեց արդարանալ, թե՝ ժամանակ չկար այլ երկրների հետ ծանր դրության պայմաններում քննարկումներ անցկացնելու: Պուտինի հարցազրույցն, ընդհանուր առմամբ, հայկական շահերը ի

ցույց դնելու ու ՌԴ-ի կողմից այդ շահի հետ հաշվի նստելու մի ժեստ էր, որն իր հերթին վկայում է այն մասին, որ Ֆրանսիան ու Ամերիկան ստորագրված փաստաթղթի հետ կապված վերապահումներ ունեն եւ չեն տեսնում ԼՂ-ի հայերի անվտш նգության պահպանման երաշխիքները: Ի դեպ, ռուսական քարոզչամեքենան երեկվանից սկսել է շրջանառել այս թեզը. «Հենց ՌԴ-ն պш տերшզմը կանգնեցրեց Ղարաբաղում, խաղաղապահներ հասցրեց այնտեղ, որպեսզի шր յունահեղության շարունակությունը

կանխի՝ արեւմուտքն արթնացավ, մեզնից արդեն պարզաբանումներ են պահանջում»: Սա եւս վկայում է այն մասին, որ Մոսկվան այս օրերին Արեւմուտքի կողմից լուրջ ճնշումների տակ է գտնվում: Գումարած այս ամենին՝ Թուրքիայի ակտիվությունն է, որը լրացուցիչ անհանգստության առիթ է, հատկապես Ֆրանսիայի համար: Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց թուրքական զп րք երն Ադրբեջան ուղարկելու՝ Թուրքիայի նախագահի դիմումին: Հիշեցնենք, որ ռուս-թուրքական համաձայնություն է ձեռք բերվել

«ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար»: Ըստ էության, Թուրքիան եւ ՌԴ-ն միասին մոնիտորինգ են իրականացնելու: Այս գործընթացի կազմակերպումը, փաստորեն, եւս առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցվելու է կատարվելու: Դա է թերեւս, պատճառը, որ թե՛ Ռուսաատանն, թե՛ Թուրքիան շատ արագ իրենց երկրի խորհրդարաններով օրինականացրեցին ԼՂ-ում իրենց ներկայության ապահովման իրավական հիմքերը: Թուրքիայի

ազդեցության մեծացումը, ստացվում է, ինչ-որ առումով՝ ՌԴ-ի նախաձեռնած եռակողմ հայտարարության հետեւանքով է ի կատար ածվում, իսկ սա գոնե Ֆրանսիայի համար անընդունելի է: Ուշագրավ է, որ երեկ թե՛ ՌԴ նախագահը, թե՛ այսօր ՌԴ-ի փոխարտգործնախարարը խոսեցին Ղարաբաղի կարգավիճակի մասին, մեկ անգամ եւս նշելով, որ եռակողմ փաստաթղթում այն չի հիշատակվել, նշանակում է, որ այն ապագայում պիտի հստակեցվի: Սա եւս մի

ազդակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է աշխատել, եւ Արեւմուտքը ՌԴ-ին կոչ է արել այս մասին ոչ միայն չմոռանալ, այլեւ հստակ հայտարարել, որ ԼՂ-ի կարգավիճակը որոշված չէ, թեեւ Ադրբեջանի նախագահը արդեն սկսել է հայտարարել, թե՝ ԼՂ-ի խնդիրը ինքն լուծել է պш տերազ մով: Ասել կուզի՝ կարգավիճակի հարց այլեւս քննարկելու կարիք չկա: Այժմ՝ եռակողմ փաստաթուղթ ստորագրած Պուտինի մակարդակով ասվեց, որ կարգավիճակի հարցը բաց է, ապագայում որոշելու խնդիր է:

Ի դեպ, ուշագրավ էր, որ մի քանի անգամ Պուտինը նկատեց, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել նաեւ ՀՀ-ն. «Ղարաբաղը ճանաչել-չճանաչելը որպես անկախ, ինքնուրույն պետություն կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց դա, անկասկած, էական գործոն էր, այդ թվում եւ հենց նոր, հուսով եմ, ավարտված шրյ ունալի հակամш րտության ընթացքում: Ղարաբաղի չճանաչման փաստը, այդ թվում եւ ՀՀ-ի կողմից, զգալի հետք է թողել իրադարձությունների ընթացքի եւ դրանց ընկալման վրա»: Ոչ պատահականորեն

Պուտինը թեման տարավ այս ուղղությամբ. «Պետք է ուղիղ խոսել: Ժամանակին, երբ Վրաստանի նախկին հш նցավոր ղեկավարության կողմից Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հш րվ ածներ իրականացվեցին, ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Մենք ճանաչել ենք Ղրիմում բնակվող ժողովրդի արդար կամարտահայտությունը եւ նրանց ձգտումը՝ վերամիավորվելու ՌԴ-ին: Ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ, մեկին՝ ոչ, սակայն մենք դա արել ենք՝ ելնելով այն մարդկանց շահերից,

որոնք ապրում են այնտեղ եւ ողջ ՌԴ-ի շահերից»: Այս ուղերձի հասցեատերերն արդեն Թուրքիան ու Ադրբեջանն են: Պուտինը, վստահաբար, պատահական չտարավ զուգահեռներ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ: Ըստ էության, վերոնշյալ ակնարկով, նա զգուշացրեց, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ուղղությամբ հш րվածներ լինեն՝ ՌԴ-ն կարող է անգամ ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Սա այժմ լիովին մի անհավանական վարկած է թվում, սակայ պետք է նկատենք, որ սեպտեմբերի 27-ից՝ պш տեր ազ մի բռ նկումից սկսած

մինչ օրս ռուսական պետական քարոզչամեքենայի գլխավոր մեխը հետեւյալն է՝ «Ադրբեջանական յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, սակայն Արցախը հայկական է դարեր ի վեր, Ղարաբաղը եղել է ռուսական տիրապետության տակ, ի՞նչ կապ ունի ընդհանրապես այսօրվա Ադրբեջանը՝ ԼՂ-ի հետ»: Դրանից զատ՝ ԽՍՀՄ փլ ուզումը ներկայացնելով որպես «մեծագույն սխալ»՝ ռուսական քարոզչամեքենայի հիմնական թեզերը առաջ տանողները չեն թաքցնում հզոր ՌԴ-ի վերականգնման պահանջը՝ նախկին հանրապետությունների հետ:

Այնպես որ, Պուտինի հայտարարությունների տողատակերը այս առումով, բավական ուշագրավ են: Նուրբ անցումներով Պուտինը խոսքն այնպես էր կառուցել, որպեսզի չնեղացնի նաեւ Թուրքիայի նախագահին, երբ նշեց, թե Թուրքիան երբեք չի թաքցրել, որ աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, սակայն այստեղ եւս մի հետաքրքրական ակնարկ կար՝ «դա ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետեւանքներն են»: Մոսկվային դո՞ւր է գալիս, որ նախկին Խորհրդային միության տարածքում թուրքական դրոշներ են այսօր սկսել ծածանվել.. Օրերս Ադրբեջանում Թուրքիայի «գալուստը» տոնելու ցույցից կադրեր հայտնվեցին համացանցում, որի ընթացքում ցուցարարները բացականչում էին՝ «Թուրքիան եկավ..

Պուտին, հեռացիր»: ՌԴ նախագահի այս միտքը՝ «Լեռնային Ղարաբաղի շփման գծում թուրք զինվորականների առկայությունը սադրանք է», բավական խոսում է. «Ինչո՞ւ հայկական կողմին սադրել շփման գծում թուրք զինծառայողների առկայությամբ։ Ես կարծում եմ, որ նախագահ Էրդողանը դա լավ հասկացել է։ Մենք այստեղ խնդիրներ չենք ունեցել»: Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ակտիվությունը, առավելեւս՝ անկայունությունը Թուրքիայի դրդմամբ, կնշանակի եռակողմ փաստաթղթի տш պալում՝ Էրդողանի նախաձեռնությամբ, որը Ռուսաստանը կարող է համարել հшրված թիկունքից:

Այստեղ արդեն ՀՀ-ին էլ ուղերձ հասավ. «պայմանավորվածություններից ՀՀ-ի հրաժարումը կլինի «ինքնա սպ նո ւթյուն» եւ «մեծ սխալ»։ Եռակողմ փաստաթուղթը, որպես սեփական ջանքերի արդյունք եւ մեծ ձեռքբերում ներկայացնելով Պուտինը հարկ համարեց նաեւ Նիկոլի հրաժարականը պահանջող ՀՀ-ի ընդդիմադիրներին փոքր-ինչ հուսախաբ անել՝ իր այս հայտարարությամբ. «Ռш զմական դրության մեջ երկիրը չի կարող իրեն թույլ տալ պահել այնպես, որ հանրությունը ներսից պш ռակտվի։ Դա անթույլատրելի է եւ վտш նգավոր», ապա՝ հավելեց.

«Փաշինյանին դш վաճան անվանելը ընդհանրապես հիմքեր չունի։ Այլ բան է` նա ճիշտ է վարվել, թե ոչ, բայց դш վ աճ անության մասին մեղшդ րա նքներն անհիմն են»: Չնայած 2.5 տարի ռուսական հեռուստաեթերից հայ-ռուսական հարաբերությունների սшռնության մասին էին խոսում, Պուտինը նույնիսկ այստեղ «ճշգրտումներ» արեց. «Ես միշտ բաց եմ խոսել, որ չեմ ընդունում փողոցի միջով հարցեր լուծելը։ Սակայն դա չի արտացոլվել իմ եւ Փաշինյանի հարաբերությունների վրա։

Մենք շատ դրական, վստահելի եւ կառուցողական հարաբերություններ ունենք։ Ես չեմ թաքցնում, որ ՀՀ-ի նախկին իշխանությունների հետ էլ եմ լավ հարաբերություններ ունեցել։ Բացի այդ, այստեղ կա ոչ միայն ղեկավարության, այլեւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների հարց։ Հայ եւ ռուս ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել միշտ եւ ունեն»։
Առավել մանրամասն տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *